Գրիր ու Անիմացրու Նեյթ Քեշի հետ

Թումոցի,

Հիանալի լուրեր ունենք քեզ համար։ SpongeBob SquarePants, Adventure Time և Over The Garden Wall-ի կադրավորման տնօրեն Նեյթ Քեշը գալիս է Թումո՝ աշխատարան վարելու։

Աշխատարանի ընթացքում հետազոտելու ես սցենարի ու նկարչության շատ կարևորը կապը անիմացիոն ֆիլմերի մեջ։ Քննարկելու ու քննադատելու ես քո ու ընկերներիդ աշխատանքները, փորձելու ես գնալ սխալ ուղիներով՝ հաղթահարելով ես փոքրիկ դեպքերն ու վրիպակները: Եվ իհարկե ծանոթանալու ես պրոֆեսիոնալ անիմացիան իր՝ դեպի էկրան տանող, ուղին անցնելու ընթացքում։ Իսկ աշխատարանի ավարտին կունենանաս ավարտուն անիմացիոն ֆիլմ գրված ու նկարահանված քո կողմից։

Նախապայման՝ Ստեղծագրություն II կամ Անիմացիա II + Անգլերենի իմացություն

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, հունիսի 17-ից 28-ը, երկուշաբթիից ուրբաթ` 15.30-19.30: