Թումոցի,
Սիրում ե՞ս գրաֆիտիներ։ Եթե այո, շատ լավ լուրեր ունենք քեզ համար։ Շուրջ 15 տարվա փորձառություն ունեցող գրաֆիտի արտիստ Դմիտրի Պոտաոպովը գալիս է Թումո, վարելու աշխատարան, որի ընթացքում դու կարող ես բացահայտել փողոցային արվեստ ստեղծելու բոլոր հմտությունները։
Աշխատարանի ընթացքում՝ Դմիտրիի հետ միասին, կուսումնասիրես պատերի նկարչության տարբեր տեխնիկաներ ու կսովորես գրաֆիտի անելու ամենահետաքրքիր ոճերը։ Կաշխատես տարբեր նյութերով, գույներով և իհարկե ամենատարբեր մակերեսների վրա։ Որպես աշխատարանի ավարտական արդյունք կստեղծեք երկու մեծ գրաֆիտի՝ արված որևէ լքված գործարանի պատին։
Նախապայման՝ Նկարչություն II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, մայիսի 27ից հունիսի 7-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 3.30 – 7.30։