Դառնալ ուսանող
Ցանականու՞մ եք սովորել Թումոյում կամ գրանցե՞լ ձեր երեխային, ուրեմն ճիշտ տեղում եք:
Թումոյում կարող են սովորել 12-ից 18 տարեկան բոլոր պատանիները, ովքեր բնակվում են առկա կենտրոնների և տուփերի հարևանությամբ: Այստեղ չկան քննություններ կամ հարցազրույցներ:
Գրանցման համար պետք է լրացնեք ձեր տվյալները` սեղմելով ներքևի «Գրանցում» կոճակը, բայց մինչ այդ եկեք ծանոթանանք ընդունելության ընթացքին:
Ընդունելության փուլերն են`
- Առցանց գրանցում
Պահանջվող դաշտերը լրացնելուց հետո ձեր էկրանին կհայտնվի հաղորդագրություն, որտեղ նշված կլինի գրանցման օրը: - Գրանցման օր
Այս փուլում պետք է մոտենալ ձեր ընտրած համայնքում գտնվող Թումո կենտրոն կամ տուփ` պայմանագիր կնքելու և կողմնորոշիչ հանդիպման օրը իմանալու համար: - Կողմնորոշիչ հանդիպում
Բաց չթողեք այն, որովհետև դրա ընթացքում իմանալու եք ամեն ինչ Թումոյի կրթական ծրագրի մասին ու կազմվելու է ուսանողի կրթական ժամանակացույցը: - Առաջին դաս
Մարզիչները ուսանողներին ծանոթացնելու են Թումոյի կրթական ծրագրին, ինչպես նաև տրամադրելու են օգտակար տեղեկատվություն մասնակցության և վարքագծի կանոնների վերաբերյալ: