Գիրքը` արվեստի տեսակ

 

Թումոցի, 

Լավ լուրեր ունենք: Գրաֆիկական դիզայներ Կիրիլ Գորբունովը գալու է Թումո` վարելու աշխատարան, որի ընթացքում փորձելու ես ուսումնասիրել գիրքը` որպես արվեստի ձև, ու ստեղծել Երևանի ուղեցույց զբոսաշրջիկների համար:

Հայկական մշակույթը, պատմությունն ու ավանդույթներն ավելի լավ ուսումնասիրելու նպատակով աշխատարանի ընթացքում կգնաս զբոսանքի, կլուսանկարես ու ճեպանկարներ կանես: Այնուհետև կսկսես աշխատել գրքի ստեղծման ամբողջ ընթացքի վրա` թղթի մշակումից մինչև վերջնական արդյունք` ուսումնասիրելով գիրք կազմելու արվեստը, հնարավոր ֆորմատն ու ամենատարբեր տպագրական նյութերը, ինչպես նաև, օգտվելով այս ամենից, կկարողանաս ստեղծել իսկական պատմություն:

Նախապայաման` Գրաֆիկ Դիզայն III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 4-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15:00 – 19:00: