ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանուր տեղեկություններ
1.1. Սիմոնյան կրթական հիմնադրամը (այսուհետ՝ Թումո) օգտագործում է www.tumo.org դոմենի և դրա ենթադոմենների տակ շահագործվող կայքերը՝ «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն ծրագրի» անդամների (Շահառուների) գրանցման, նրանց հետ պայմանագրերի կնքման, ինչպես նաև կրթական ծրագիրը կազմակերպելու և այլ նպատակով: Թումոն պարտավորվում է պաշտպանել և հարգել անդամների, նրանց ներկայացուցիչների, ծառայություններից օգտվող անձանց (այսուհետ նաև՝ Ձեր) անձնական տվյալների գաղտնիությունը և Թումոյի ծառայություններից օգտվելիս ապահովել դրանց անվտանգությունը: Սույն քաղաքականության նպատակն է Ձեզ տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե Թումոյի անդամակցությունից կամ ծառայություններից օգտվելու արդյունքում անձնական տվյալների ձեռբերման, օգտագործման, մշակման և հրապարակման, ինչպես նաև այդ տվյալների առնչությամբ Ձեր ունեցած իրավունքների վերաբերյալ Թումոն ինչպիսի քաղաքականություն է վարում:
1.2. Թումոն օգտագործում է Ձեր անձնական տվյալները պայմանագրային հարաբերությունների սուբյեկտների անհատականացման, ծառայությունները պատշաճ մատուցելու, դրանք կատարելագործելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ նպատակով: Ընդունելով սույն գաղտնիության քաղաքականության պայմանները Դուք համաձայնում եք սույն քաղաքականությանը համապատասխան Ձեր տվյալների ձեռքբերմանը, մշակմանը և օգտագործմանը:
2. Կոնտակտային տվյալներ
2.1. Թումոն հանդես է գալիս որպես անձնական տվյալներ հավաքագրող, մշակող և գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում: Թումոյի գրանցման հասցեն է՝ ՀՀ, ք․ Երևան, Հալաբյան 16 տեխնոպարկ։
2.2. Ձեր անձնական տվյալների վերաբերյալ հարցեր ունենալու դեպքում կարող ենք դիմել Անձնական տվյալների պաշտպանության աշխատակցին՝ dataprotectionofficer@tumo.org էլ. փոստով:
Եթե գտնվում եք ԵՄ տարածքում, Ձեր հարցերը և դիմումները կարող եք ուղղել Թումոի ներկայացուցչին dataprotectionofficer@tumo.org էլ. փոստով:
3. Ձեռքբերվող տեղեկատվությունը
3.1. Թումոն ձեռք է բերում տարատեսակ տեղեկատվություն սույն քաղաքականության 1․2․ կետում նշված նպատակների իրականացման համար: Անդամագրվելիս և Թումոյի ծառայություններից օգտվելիս մենք կարող ենք պահանջել անձը նույնականացնող որոշակի տվյալներ, որոնք կարող են օգտագործվել Ձեզ հետ կապ հաստատելու, Ձեզ նույնականացնելու, հաշվետվություններ, տեղեկանքներ տրամադրելու, ինչպես նաև մատուցվող կրթական ծառայությունների բովանդակությունից բխող այլ խնդիրների լուծման համար: Անձնական տվյալները կարող են ներառել.
Ձեր անունը և ազգանունը, լուսանկարը,
ծննդյան ամսաթիվը,
հասցեն, փոստային ինդեքսը,
էլ. փոստի հասցեն,
հեռախոսի համարը,
անձնագրի/ID քարտի լուսապատճենը/սկանը,
քաղաքացիությունը,
Ձեր հաշվի՝ օգտագործողի անունը և գաղտնաբառը:
Խնդրում ենք նկատի ունենալ, որ անձնական տվյալների հիշյալ թվարկումը սպառիչ չէ և անհրաժեշտության դեպքում կարող է ընդգրկել նաև այլ տվյալներ:
3.2. Լրացուցիչ տեղեկությունները մշակվում են ընթացիկ հիմունքներով: Թումոն կարող է նաև ձեռք բերել.
Թումոյի կայքերի այցելությունների մանրամասների և համացանցային հաղորդակցությունների վերաբերյալ տվյալներ,
տեխնիկական տեղեկություններ այն մասին, թե ինչպես եք օգտվում մեր ծառայություններից, մասնավորպես, ինչ սարքով և բրաուզերով եք մուտք գործում մեր կայքեր, ինչպիսի վարքագիծ եք դրսևորում մեր ծրագրերից օգտվելիս,
Թումոյի կամ Թումոյի աշխատակցի հետ հաղորդակցությունը, օրինակ՝ զանգերը, նամակները,
Ձեր տեղակայման, այդ թվում IP հասցեի, ինչպես նաև շարժի վերաբերյալ տեղեկատվություն,
ցանկացած լրացուցիչ տեղեկություն, որը կտրամադրեք Թումոի մեր կայքերի միջոցով,
Ձեր կողմից այցելված կայքերը. մանրամասն տեղեկատվության համար խնդրում ենք ծանոթանալ մեր Cookie քաղաքականությանը ստորև,
կարող ենք նաև պահանջել անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը, սկանները, Ձեր լուսանկարը, որում պետք է երևա Ձեր դեմքը և անձնագրի (կամ նույնականացման քարտի)՝ լուսանկարը պարունակող էջը, որոշ դեպքերում՝ հասցեի վերաբերյալ ապացույց ,
երբեմն՝ Ձեր վերաբերյալ հանրային գրառումները (օրինակ՝ լրատվամիջոցներում, սոցիալական կայքերում, ֆորումներում, պաշտոնական գրանցամատյաններում, ինչպիսին է օրինակ՝ ընտրողների ցուցակը):
3.3. Թումոյի ծառայություններից օգտվող անձանց պատշաճ որակի ծառայություններ մատուցելու նպատակով Թումոն կարող է օգտագործել երրորդ անձանց կողմից տրամադրվող ծրագրեր, ծառայություններ։
3.4. Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում Թումոն կարող է կատարել հարցումներ: Դրա իրականացման նպատակով Ձեր յուրաքանչյուր մուտքը համակարգ համարվում է Ձեր կողմից տրված անվերապահ համաձայնություն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերին Ձեր անձնական տվյալների մասին հարցում ուղարկելու և հարցման արդյունքում ստացված տվյալները Թումոյի կողմից մշակելու համար: Անձնական տվյալները մշակվելու են սույն քաղաքականությանությամբ նախատեսված նպատակներով: Սույնով լրացուցիչ պարզաբանվում է, որ Թումոյի նման հարցմանն ի պատասխան Ձեզ նույնականացման քարտով ինքնորոշելուց հետո, անձնական տվյալներ մշակողները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տվյալների բազաներում պահպանվող Ձեր ցանկացած անձնական տվյալ փոխանցում են Թումոյին: Այս եղանակով մշակվող տվյալները պահպանվելու են Թումոյում սույն քաղաքականության 9.4 կետով սահմանված ժամկետով՝ առանց փոխանցվելու երրորդ անձանց: Դուք կարող եք ցանկացած ժամանակ, սույն քաղաքականությամբ սահմանված պահանջների պահպանմամբ, պահանջել դրանց ուղղում կամ ոչնչացում, որի հետևանքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի:
4. Տվյալների մշակման իրավական հիմքը
4.1. Անձնական տվյալների մշակումն օրինական է, եթե.
տվյալները մշակվել են օրենքի պահանջներին համապատասխան և առկա է անձի համաձայնությունը, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի, կամ
մշակվող տվյալները ձեռք են բերվել անձնական տվյալների հանրամատչելի աղբյուրներից:
5. Անձնական տվյալների գաղտնիությունը
5.1. Թումոյին հայտնի դարձած անձնական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և պաշտպանված է օրենքով:
5.2. Թումոն երաշխավորում է, որ աշխատակիցները և մշակվող անձնական տվյալների հետ առնչվող անձինք ստորագրել են/կստորագրեն գաղտնի տեղեկատվության չհրապարակման մասին պարտավորություն, ինչպես նաև զգուշացվել են/կզգուշացվեն անձնական տվյալների մշակման ոլորտում գործող օրենսդրության նորմերի և պահանջների խախտման դեպքում հնարավոր կարգապահական, վարչական, քաղաքացիական և քրեական պատասխանատվության մասին:
6. Տվյալների օգտագործումը
6.1. Թումոն օգտագործում է Ձեր անձնական տվյալները հետևյալ նպատակներով.
կայքի անխափան գործունեության ապահովումը,
պայմանագրային և այլ պարտավորությունների պաշաճ կատարումը,
կրթական գործընթացը բնականոն ապահովումը,
իրավական պարտավորությունների կատարուման ապահովումը,
ծառայությունների ինտերակտիվ գործառույթներին մասնակցելու հնարավորություն ընձեռումը,
անդամներին աջակցություն տրամադրումը,
ծառայությունները բարելավելու համար վերլուծություն կամ էական նշանակություն ունեցող այլ տեղեկությունների հավաքագրումը,
ծառայության օգտագործումը վերահսկումը,
տեխնիկական հարցերի հայտնաբերումը, կանխարգելումը և լուծումը,
Ձեզ նորություններ, հատուկ առաջարկներ և այլ իրադարձությունների մասին ընդհանուր տեղեկատվության տրամադրումը։
7. Տվյալների փոխանցումը երրորդ անձանց
7.1. Թումոյի ծառայությունները մատուցելու ընթացքում Թումոն օգտվում է երրորդ անձանց, այլ կազմակերպությունների, այդ թվում միջազգային կառույցների ծառայություններից։ Դրանք մասնավորապես ապահովում են կայքերի աշխատանքը, բանկային և վճարային ծառայությունների տրամադրումը, ինքնության ստուգումը, խարդախությունների կանխումը և ռիսկերի կառավարումը:
7.2. Թումոյի իրավական պարտականություններից կարող է բխել տվյալների տրամադրումը պետական մարմիններին, գործընկեր կազմակերպություններին։
7.3. Թումոյի վերակազմակերպման կամ այլ իրադարձության դեպքում, որը կհանգեցնի Ձեր տվյալների փոխանցմանը երրորդ անձի Դուք կտեղեկացվեք էլ. փոստի կամ մեր կայքերում համապատասխան ծանուցում հրապարակելու միջոցով՝ պարզաբանելով տվյալների նոր մշակողի ինքնությունը և անձնական տվյալների կապակցությամբ Ձեր ընտրության հնարավորությունները։
7.4. Թումոյի կայքերը կարող են պարունակել հղումներ երրորդ կազմակերպությունների կայքերին կամ կայքերից: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այդ կայքերը կարող են ունենալ իրենց գաղտնիության քաղաքականությունը, և Թումոն որևէ պատասխանատվություն չի կրում դրանց համար: Նախքան որևէ անձնական տվյալ փոխանցելը խնդրում ենք մանրամասն ուսումնասիրել տվյալ կայքերում տեղադրված գաղտնիության քաղաքականությունները և այլ պայմանները։
8. Տվյալների հրապարակումը
8.1. Ձեր անձնական տվյալները կարող են հրապարակվել այն դեպքում, երբ դա ողջամտորեն անհրաժեշտ է.
իրավական պարտավորությունների կատարման համար,
Թումոյի իրավունքները և սեփականությունը պաշտպանելու համար,
Ծառայությունների հետ կապված հնարավոր խախտումները կանխելու կամ քննելու համար,
Ծառայությունների օգտատերերի կամ հասարակության անվտանգության ապահովման համար,
իրավական պատասխանատվությունից պաշտպանվելու համար,
Ձեր համաձայնության առկայության դեպքում նաև այլ նպատակներով։
9. Տվյալների պահպանումը
9.1. Թումոն տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում, և Ձեր անձնական տվյալները պահպանվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Ակցեպտավորելով սույն քաղաքականությունը Դուք համաձայնում եք, որ անհրաժեշտության դեպքում Թումոն կարող է անձնական տվյալները փոխանցել իր գործընկերներին, ում սերվերները տեղակայված են այլ երկրներում, սակայն ապահովում են անձնական տվյալների մշակման բարձր և սույն քաղաքականությամբ նախատեսված պաշտպանությունից ոչ նվազ մակարդակ:
9.2. Երրորդ անձանց հետ աշխատելու հանգամանքով պայմանավորված Ձեր տվյալները կարող են փոխանցվել և պահվել ՀՀ տարածքից դուրս գտնվող վայրերում: Դրանք կարող են նաև մշակվել ՀՀ-ից դուրս գործող աշխատակիցների կողմից, ովքեր աշխատում են Թումոի կամ Թումոյի հետ համագործակցող կազմակերպության համար:
9.3. Թումոն երաշխավորում է, որ առկա է համապատասխան պայմանագրային վերահսկողություն ցանկացած երրորդ անձի նկատմամբ, որ աջակցում է մեզ անձնական տվյալների մշակման հարցում։ Այսպիսով՝ Ձեր իրավունքները և անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված են։
9․4․ Ձեր անձնական տվյալները կպահպանվեն և չեն ոչնչացվի այնքան ժամանակ, քանի դեռ այդպիսիք անհրաժեշտ են Թումոյի իրավունքների պաշտպանության, հանրային և մասնավոր պարտականությունների կատարումը ապահովելու համար։ Որպես այդպիսի նվազագույն ժամկետ սահմանվում է հինգ տարին։ Տվյալների սուբյեկտների տվյալները կպահվեն այնքան ժամանակ, քանի դեռ վերջիններս Թումոյի հետ գտնվում է պայմանագրային հարաբերությունների մեջ։ Պայմանգրային հարաբերությունների դադարումից հետո անձնական տվյալները կպահպանվեն Հիմնադրամի համակարգերում և կօգտագործվեն այնքան ժամանակ և այն ծավալով, որն անհրաժեշտ է Հիմնադրամի իրավական պարտավորությունները (հարկային, աշխատանքային և այլն) կատարելու, վեճերը լուծելու և սույն քաղաքականությունը կիրառելու համար։
10. Տվյալների պաշտպանությունը
Ձեր անձնական տվյալները պաշտպանելու համար մենք ձեռնարկում ենք ողջամիտ քայլեր և հետևում ոլորտի լավագույն փորձին` դրանց անտեղի կորուստը, չարաշահումը, հասանելիությունը, հրապարակումը, փոփոխումը կամ ոչնչացումը կանխելու համար։ Անմիջականորեն Ձեզանից ստացված բոլոր անձնական տվյալները մենք պահեստավորում ենք տվյալների բազայում կոդավորված և գաղտնաբառով պահպանված վիճակում։
11. Ձեր իրավունքները
11.1. Ձեր հիմնական իրավունքներն են.
նախկինում տրված համաձայնությունը հետ վերցնելը, սակայն դա չի կարող հանգեցնել նախկինում համաձայնեցված վերամշակման անվավերությանը,
բողոք ներկայացնել տվյալների պաշտպանության համապատասխան մարմիններ,
պահանջել ուղղել Ձեր անձնական տվյալները, որոնք սխալ են կամ ժամկետանց,
պահանջել ոչնչացնել ցանկացած անձնական տվյալ, որը մենք մշակել ենք, եթե այդ անձնական տվյալն ամբողջական կամ ճշգրիտ չէ կամ հնացած է, և եթե այլ բան նախատեսված չէ գործող օրենսդրությամբ և սույն քաղաքականությամբ,
դիմել Ձեր անձնական տվյալների որոշակի մասը Ձեզ կամ Ձեր կողմից ընտրված ընկերությանը տրամադրելու համար,
առարկել տվյալների մշակման դեմ, երբ Թումոյի կողմից այդ մշակումը չի կատարվում Թումոի իրավաչափ շահերից ելնելով։
11.2. Ընդգծենք, որ հիշյալ իրավունքները բացարձակ չեն և պահանջների նկատմամբ կիրառելի են համապատասխան իրավական կարգավորումները, ներառյալ կրթական կանոնակարգերը, փաստաթղթերի պահպանման պարտավորությունները և այլն։
11․3․ Ձեր իրավունքների մասին որևէ մտահոգություն ունենալու դեպքում իրավունք ունեք բողոք ներկայացնել լիազոր մարմնին՝ ՀՀ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը:
12. Cookie քաղաքականություն
12.1. Cookie-ները տեքստային ֆայլեր են, որոնք պարունակում են փոքր քանակությամբ տեղեկություններ, որոնք ներբեռնվում են Թումոյի Աշխատակիցների, ուսանողների և Թումոյի կայքերի այցելուների սարքերում, երբ վերջիններս աշխատում են, զբաղվում են Թումոի կրթական գործընթացով կամ այցելում են Թումոյի կայքեր, կամ օգտվում են Թումոյի: Դրանք հիմնականում օգտագործվում են մեծաթիվ կայքերի կողմից՝ այցելուների առցանց փորձառնությունը բարելավելու և հավաստիանալու, որ կայքի բովանդակությունն ու գործառույթները մատուցվում և օգտագորվում են արդյունավետորեն։
12.2. Cookie-ները իրականացնում են տարբեր գործառույթներ։ Օրինակ, որոշները պահպանվում են համակարգչում միայն կայքեր այցելելու ժամանակահատվածում, իսկ որոշները՝ համակարգիչներով կամ այլ սարքավորումներով աշխատանքային, կրթական կամ Թումոյի հետ կապված այլ գործառույթներ իրականացնելիս: Այցելության վրա հիմնված cookie-ները թույլ են տալիս տեղաշարժվել կայքում ավելի արագ կամ հնարավորություն են տալիս կայքին հիշել օգտվողների նախընտրությունները։ Մշտական cookie-ները օգտագործվում են նրա համար, որ կայքերը հիշեն տվյալ օգտվողին որպես վերադարձող այցելու կամ ապահովեն կոնկրետ կարիքներին և շահերին համապատասխանող առցանց գովազդների տրամադրումը:
12.3. Կայքերում կամ աշխատանքի իրականացման օֆլայն տիրույթում Թումոյի կամ գործընկերների կողմից cookie-ների օգտագործման հիմնական նպատակներն են հնարավորություն ընձեռել խնայել ժամանակ և հեշտացնել հետագա մուտքը կայք, կամ սերվերների համակարգ, ինչպես նաև բացահայտել, թե ինչպես են անձինք տեղաշարժվում մեր կայքում, մեր ծառայությունը, կայքի բովանդակությունը և հաղորդակցության արդյունավետությունը բարելավելու համար, հավաքել և կիսվել սարքի տվյալներով՝ կեղծիքի և փողերի լվացման հետ կապված սարքերը հայտնաբերելու և դրանց մուտքը կանխելու համար, բացահայտել հաշվի և սարքի անճշտությունները և հայտնաբերել ու կանխարգելել կեղծ գործարքները, մեր հաճախորդների հաշիվների և Թումոի ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների չարաշահումը:
12.4. Թումոի Ծառայություններից օգտվելով՝ Օգտվողները համաձայնվում են, որ Թումոն ժամանակ առ ժամանակ կարող է օգտվողների սարքում cookie-ներ տեղադրել տեղեկություններ (օրինակ, օգտագործողի անունը, անձնական այլ մանրամասները, էլ. փոստի հասցեն, տեխնիկական սարքի տվյալները, մասնավորապես՝ մոդելը և դրա IP հասցեն) պահպանելու, մեր կայքերի ֆունկցիոնալությունը և ծառայություններն ամբողջական շահագործելու և Օգտվողների բարուզերին վերջիններիս՝ որպես օգտագործող, ճանաչելու հնարավորություն ապահովելու համար: Դա հնարավորություն կտա յուրաքանչյուր անգամ Թումոի կայքեր մուտք գործելիս կրկին չլրացնել նույն տեղեկությունները։ Այս cookie-ները չեն կարող օգտագործվել Օգտվողների համակարգչում ծրագրեր վարելու կամ վիրուսներ փոխանցելու համար: Cookie-ները կարող են ընթերցվել միայն այն վեբ-սերվերի կողմից, որն այն տեղադրել է օգտվողների սարքում:
12.5. Օգտվողները ցանկացած ժամանակ հնարավորություն ունեն փոխել բարուզերի կարգավորումները՝ Թումոյի կողմից օգտագործվող cookie-ները կամ դրանց մի մասն արգելափակելով։ Վերջին դեպքում կայքերի գործառույթները կամ դրանց մի մասը կարող են չգործել այնպես, ինչպես ծրագրված են եղել։
12.6. Cookie-ների վերաբերյալ մանրամասն տեղեկություն կարող եք գտնել www.allaboutcookies.org կայքում։
13. Փոփոխությունների կատարումը սույն քաղաքականությունում
13.1. Թումոն իրավասու է փոփոխություններ կատարել Գաղտնիության քաղաքականության մեջ։ Քաղաքականության փոփոխված բովանդակությանը կարող եք ծանոթանալ Թումոյի կայքում, որոնք պարբերաբար կարող են թարմացվել։ Գաղտնիության քաղաքականության հայերեն լեզվով և այլ լեզուներով թարգմանված տարբերակների միջև անհամապատասխանությունների դեպքում գերակայում է հայերեն լեզվով տարբերակը։
13.2. Գաղտնիության քաղաքականության փոփոխությունները ուժի մեջ են մտնում «Թարմացված է» ամսաթվի դրությամբ, և փոփոխման ամսաթվից հետո Ձեր կողմից Ծառայությունների շարունակաբար օգտագործումը կդիտարկվի որպես համաձայնություն և դրա պայմանների ընդունում։
«Թարմացված է»՝ 12․06․2023թ․