Բացահայտիր արաբական տիպոգրաֆիկան Ազզա Ալամեդդինի հետ
Մենք առնչվում ենք զանազան տառատեսակների և լոգոների հետ ամեն օր: Բայց քչերս գիտենք` ինչ կարևոր դեր են դրանք խաղում մեր մշակույթի մեջ: Ազզա Ալամեդդինը Իսպանիայից գալիս է Երևան` քեզ հետ բացահայտելու տիպոգրաֆիկայի (typography) զարմանահրաշ աշխարհը:
Աշխատարանի ընթացքում հնարավորություն կունենաս սովորել ավանդական արաբական տիպոգրաֆիկայի հիմունքները, փորձարկումներ կանես հայկական և արաբական տառերի հետ, և մեկը մյուսով փոխարինելով, կստեղծես պաստառներ:
Նախապայման` Գրաֆիկ Դիզայն II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, մարտի 16-ից մարտի 27-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15:30 – 19:30։