Արվեստի մարտահրավեր
Հեյ Թումոցի,
Իսկ ինչքա՞ն արագ կարող ես կողմնորոշվել ու լարելով երևակայությունդ տրված թեմայի շուրջ նկար նկարել։
Նկարազարդող Սոնա Աբգարյանը քեզ մարտահրաավեր է նետում՝ գալիք աշխատարանի յուրաքանչյուր դասին նկարել թեմատիկ նկար։ Աշխատարանի ընթացքում կսովորես կարճ ժամանակահատվածում էֆեկտիվ արդյունքի հասնել, արագ կողմնորոշվել ու գործել։ Դինամիկ աշխատանքային ընթացքը քեզ հնարավորություն կտա ձեռք բերել մի քանի հմտություն միաժամանակ, բարելավել նկարչական ունակություններդ ու աշխատարանի ավարտին ունենալ նկարների շարք։
Նախապայման՝ Նկարչություն I
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հունիսի 3-ից 28-ը, շաբաթական երկու անգամ՝ 15.30 – 19.30: