Արսեն Մինասյանն ու 41 աշխատարանները

Արսեն Մինասյանն ու 41 աշխատարանները

4 ու կես տարի և 41 աշխատարան և դասընթաց` 16-ամյա Արսեն Մինասյանի ցուցանիշն է Թումո Դիլիջանում:

Նա սիրահարված է համակարգչային խաղերին և երաժշտությանը և ուսման ընթացքում ամենաշատը վայելում է խաղերի ծրագրավորման և անիմացիայի ոլորտները: Արսենը որոշել է դառնալ երաժիշտ կամ խաղերի ծրագրավորող:

Արսենը Դիլիջանի արվեստի պետական քոլեջի ուսանող է, որտեղ շեփոր, կիթառ և դաշնամուր նվագել է սովորել: Երբ բանակում ծառայելու ժամանակը գա, Արսենը ուզում է շեփոր նվագել ռազմական նվագախմբում:

Արսենի ամենահիշարժան դասընթացները երաժշտականներն են, որոնց ընթացքում նա կարողանում է համատեղել երաժշտությունն ու տեխնոլոգիան: Առաջին մակարդակում նա սովորեց՝ ինչպես ստեղծել երաժշտություն և ինչպես միքսել այն: Երկրորդ մակարդակում` սեմփլինգ, երրորդում մակարդակում արդեն լիարժեք երաժշտություն էր գրում:  

«Թումոն տալիս է քեզ ֆունդամենտալ գիտելիքներ տարբեր ոլորտներում և լիքը նոր բաներ սովորելու հնարավորություն: Մնացածը քեզնից է կախված: Եթե ինչ-որ բան ցանկանում ես ու աշխատում ես այդ ուղղությամբ` մոտդ ամեն ինչ կստացվի»,- ասում է Արսենը: