Արամ Քամալյան` արհեստական գրավիտացիայից մինչև յոգա

Արամ Քամալյան` արհեստական գրավիտացիայից մինչև յոգա

Փողոցային գրաֆիտիի սիրահար 17-ամյա Արամ Քամալյանն է Մարտունիից:

Ապագա ինժեներ-ծրագրավորող Արամը տեխնոլոգիական ոլորտներից բացի շատ տարվեց անիմացիայով ու ֆիլմերի ստեղծմամբ:

Նա ֆիզիկայի ու մաթեմաթիկայի սիրահար է, ու ինչքան էլ տարօրինակ թվա, բայց Արամը երկար տարիներ զբաղվել է պարով, սանդա ուշույով ու ֆուտբոլով: Հիմա էլ փորձում է կիթառ նվագել ու յոգայով զբաղվել:

17-ամյա թումոցին երազում է արհեստական գրավիտացիա ստեղծել ու դառնալ աշխարհահռչակ գիտնական: