Առօրյան կոմիքսներում

«Էս կփոխանցե՞ք», «Կանգառում կպահե՜ք», «Չէ՛, մերսի, տոպրակ պետք չի». սա մեր առօրյա խոսակցությունների շատ փոքր մասն է: Իսկ պատկերացրու` ինչքան տարբեր ձևերով կարելի է պատկերել այս խոսակցությունները կոմիքսներում: 

Պատկերացրի՞ր, դե շտապիր գրանցվել Սոնա Աբգարյանի նոր աշխատարանին, որի ընթացքում փորձելու ես նկարել տարբեր առօրյա իրադարձություններ և երկխոսություններ հավես կոմիքսային ֆորմատի մեջ: 

Նախապայման` Նկարչություն III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, հունվարի 20ից հունվարի 31-ը՝ երկուշաբթի, երեքշաբթի և հինգշաբթի օրերը՝ 15:30 – 18:30։