Դեպքերը կատարվում են 1890-ականներին
ԱՌԱՋԻՆ ՆԱՎԱՐԿՈՒԹՅՈՒՆ
―Իսկ ի՞նչ կլինի, եթե ես ճամփորդեմ։ Միգուցե հետաքրքիր լինի,―ասում էր Հենրին իր ընկերոջը՝ ՈՒիլլիամին։
―Ոչ մի վատ բան, ընկերս։ Դա ուղղակի հրաշալի միտք է,―ուրախ պատասխանեց ՈՒիլիամը։―Մենք կարող ենք կազմակերպել այդ ամենը և միասին մեկնել երկարատև նավարկության։ Կլինենք աշխարհի տարբեր ծայրերում, կծանոթանանք տարբեր մարդկանց հետ։
―Իսկ ո՞նց ես պատրաստվում կազմակերպել։ Ախր մենք փող չունենք։ ―Լսիր, թե քեզ ինչ կասեմ, ընկերս։ Պապս մեծ ժառանգություն է թողնելու։ Նա արդեն շատ ծեր է։ Մեկ շաբաթ էլ չի դիմանա։
―Այսինքն ամբողջ ժառանգությունդ պետք է ծախսենք այդ նավարկության վրա՞,―զարմացավ Հենրին։
ՈՒիլիամը ծիծաղեց․
―Սիրելի Հենրի, չէ՞ որ ես ասացի, որ շատ երկրներով ենք ճանապարհորդելու։ Մենք այնտեղից կարող ենք տարբեր բաներ գնել, և եթե վերադառնալուց հետո մեզ գումար չմնա, ապա մենք կվաճառենք ամբողջը։
―ՈՒրեմն պայմանավորվեցինք,―ժպտալով ասաց Հենրին։
Ընկերներն իրար ձեռք սեղմեցին, և Հենրին վերադարձավ իր տուն։
Հենրին ապրում էր իր մորաքրոջ և նրա ամուսնու հետ։ Մայրն ու Հայրը վաղուց էին մահացել հիվանդության պատճառով։ Հենրին այն ժամանակ դեռ երկու տարեկան էր, իսկ հիմա դարձել է քսան տարեկան։ Պետք է ասել, որ քանի որ նա իր մորն ու հորը դեռ չէր հասցրել ճանաչել, հետևաբար նա այդքան էլ ծանր չէր տարել նրանց մահը։ Իսկ մորաքույրն ու նրա ամուսինը նրան տվել էին բավականաչափ սեր, որ կարող էր փոխարինել իսկական ծնողական սիրուն։ Բայց մեկ է, Հենրին մտածում էր, որ ինքն ավելի երջանիկ կլիներ, եթե ծնողները ողջ լինեին։
―Հեյ, մորաքույր։ Ես եկա,― ասաց Հենրին տուն մտնելուն պես։
Մորաքույրը չպատասխանեց։
―Մորաքու՞յր,―կրկին ձայնեց Հենրին,―որտե՞ղ ես։
Ոչ մի պատասխան։
Հենրին մի պահ վախեցավ․ չլինի՞ թե․․․
―Մորաքու՜յր։
Հենրին մտավ սենյակ։
―Ահա, թե որտեղ ես։
Մորաքույրը պառկած էր անկողնում, կողքին ջրի բաժակ էր դրված, Բայց Հենրին տեսավ, որ մորաքույրը մի տեսակ անբնական էր պառկած։ Հենրին մտածեց, որ պարզապես շատ հոգնած է եղել։ Նա գնաց և մի ծածկոց բերեց, որ ծածկի։ Ծածկելի նա պատահաբար դիպավ մորքրոջ ձեռքին․ այն սառած էր։ Հենրի փորձեց լսել սրտի զարկերը, բայց սիրտը չէր աշխատում։Նա մահացել էր․․․
Ցուրտ էր։ Հունվար ամիսն էր։ Հավաքվել էր մարդկանց բազմություն։ Բոլորը սև էին հագնվել։ Վստահ եմ՝ ընթերցողը հասկացավ, որ Հենրիի մորաքրոջ թաղումն էր։ Բայց ոչ միայն․ կնոջ մահվան լուրն իմանալուց հետո նրա ամուսինը վշտից մահացավ, և Հենրին արդեն երկրորդ անգամ լրիվ որբացավ։
―Ցավում եմ, ընկերս,―ասաց ՈՒիլիամը, երբ քեբով վերադառնում էին։― Գիտեմ, որ նրանց մահը քեզ համար ծանր վիշտ է, բայց պետք է առաջ նայես ու չհուսահատվես։ -Ա՜խ, ՈՒիլիամ, հեշտ է ասելը,-տխուր ասաց Հենրին:-Գիտե՞ս, շատ կուզեի, որ ամբողջ Լոնդոնն իմանար այս մասին: Վստահ եմ, որ այս նորությունը կցնցեր բոլորին: Երբ արդեն տեղ էին հասնում Հենրին հանկարծ հիշեց իր և ՈՒիլիամի
պայմանավորվածությունը: Նա ուզում էր խոսել այդ մասին, բայց որոշեց հարցին նրբանկատորեն մոտենալ.
-ՈՒիլ, իսկ պապիկդ ինչպե՞ս է:
ՈՒիլիամը ծիծաղեց.
-Ա՜, հասկացա ակնարկդ, Հենրի:Դու հանգիստ եղիր, ամեն ինչ լավ կլինի,-ևձեռքը դրեց ընկերոջ ուսին:
Այդ պահին կառքը կանգնեց, և կառապանը բացեց բացեց դուռը, որ Հենրին իջնի: ԻսկՈՒիլլիամը շարունակեց ճանապարհը:
Եղավ այնպես, ինչպես ՈՒիլիամն էր ասել. Նրա պապը մահացավ շաբաթվա վերջում և ՈՒիլիամին մեծ ժառանգություն թողեց: Մոտ մեկ ամիս անց ամեն ինչ պատրաստ էր մեկնելու համար:
Քանի որ ՈՒիլիամը քիչ թե շատ հայնի էր մարդկանց շրջապատում իր պապի կարողության շնորհիվ, ուստի վերջինիս մահը մեծ աղմուկ բարձրացրեց: ԵՎ մարդիկ ՈՒիլիամի մեկնումը վերագրեցին նրա անսահման վշտին: Նրանք կարծում էին, թե ՈՒիլիամը գնում է իր վշտից ազատվելու կամ,գոնե մեղացնելու:
Հսկայական առագաստանավի անունը «՜Փոթորիկ» էր: ՈՒիլիամը հատուկ էր այդ նավն ընտրել(նա քամի շատ էր սիրում):
Անձնակազմը պրոֆեսիոնալ չէր. բոլորն էլ երիտասարդ նավաստիներ էին: Օ՜հ, ներեցեք, գրեթե բոլորը: Այս երիտասարդ նավաստիների հետ միասին անձնակազմում էր նաև մի կիսախելագար ծերունի: Ճիշտ է, նա պրոֆեսիոնալ նավազ էր, բայցհոգեկան շեղումների պատճառով երկար տարիներ չէր աշխատում նավի վրա:
Ընթերցողը, հավանաբար կհարցնի, թե ինչու՞ էին այդ կիսախելագարին վերցրել իրենց նավ:
Պատասխանն այնքան էլ բարդ չէ. Երիտասարդ նավաստիներին անհրաժեշտ էր մեկը, ով կարող էր օգնել, գոնե մի փոքր:Իսկ բոլոր արհեստավարժ նավազները մեկնել էին նավարկության ապրանքափոխանակման համար: Մնացել էին միայն նա և «Փոթորիկ»-ի տերը:
Նրան անվանում էին ծերուկ Սմիթ: Նա խելագարվել էր միակ աղջկա վաղաժամ մահվան վշտից: Աղջկա գեղեցկության մասին լեգենդներ էին պատմում: Նա հոր համար անգին զարդ էր: Մահվան պատճառը կառքի տակ ընկնելն էր: Աղջկա մահն իրոք մեծ վիշտ էր հոր համար:
Նավում մնացածը երիտասարդ էին` Հարրին, Ջորջը, Ֆրեդը, Ջոնը, Ալֆրեդը: Նավապետը Ջոնաթան Դաութֆայերն էր: Նա բոլորից մոծ էր: Միայն ծերուկ Սմիթն էր նրան տարիքով գերազանցում: Նավապետ Դաութֆայերը հայտնի էր իր փորձառությամբ ու հմտություններով, բայց միայն նա բավական չէր:
Նավարկությունն ուրախ էր անցնում: Ոչ մի լուրջ բան` չհաշված մի քանի հարավային քամի: Նրանք բոլորը կատակում ու ծիծաղում էին: Խոսակցության թեման հիմնականում ծերուկ Սմիթն էր: Նրանք ծաղրում էին այդ մարդուն, շարունակ գլխարկն էին թռցնում, որը, չգիտես ինչու, միշտ գլխին էր պահում և միայն խիստ անհրաժեշտության դեպքում էր հանում:
Բոլորը ծիծաղում էին, այդ թվում և Հենրին: Բայց վերջինիս դուր չէր գալիս, որ ծերուկ Սմիթին նեղացնում էին: Ծերուկը դուր էր գալիս նրան: Նա մի տեսակ հարազատ բան էր զգում: Նա խղճում էր այդ թշվառ ծերուկին:
Բայց, չնայած դրան, նա ձայն չէր հանում: Ծիծաղում էր բոլորի հոտ, բայց շինծու: Սրտից արյուն էր կաթում:
Գիշեր էր: Հենրին չէր կարողանում քնել: Թեթև քմի էր փչում, և առագաստները բաց էին: Նա վեր կացավ և հերթապահ Ջորջին ասաց, որ ինքը կհսկի:
-Դե լավ, ախպերս,-ասաց Ջորջը,-ոնց ուզես:ՕՀո՜, տես է, մեր ծերուկ Սմիթը դուրս է եկել իր խցից: Ի՞նչ է ուզում անել:
ԵՎ Ջորջն արդեն ուզում էր գնալ Սմիթի մոտ, երբ Հենրին կանգնեցրեց նրան: -Գնա՛ քնելու, Ջորջ: Ես կփոխարինեմ քեզ,- ասաց նա` խիստ հայացքով նրան նայելով:
Ջորջը լուռ ենփարկվեց նրան: Երբ նա հեռացավ, հենրին մոտեցավ ծերուկ Սմիթին և ասաց.
-Հեյ, Սմիթ, ողջույն:
Ծերուկ Սմիթը վախեցած հետ շրջվեց, որ տեսնի` ով է:
-Ա՜, այդ դու՞ ես, Հենրի,-ասաց նա,- ինչու՞ ես այստեղ: Այսօր Ջորջի հերթը չէ՞ր հերթապահելու:
-Այո: ես նրան կփոխարինեմ: Իսկ դու՞ ինչ ես անում այստեղ: Դու պետք է քնած լինեիր:
-Այո, բայց քնել կլինի՞, երբ գիտես, որ շուտով փոթորիկ է լինելու:
-Ի՞նչ փոթորիկ: Երկինքն այսօր խաղաղ էր, ամպի ծվեն անգամ չկար,-զարմացավ Հենրին:
Ծերուկ Սմիթը նստեց քիչ հեռու դրված նստարանին, իսկ Հենրին տեղավորվեց նրա կողքին:
-Ա՜խ, տղաս,-հառաչեց ծերուկը,- եղանակը խաբուսիկ է, ինչպես և կյանքը,-նա քմծիծաղ տվեց,- ո՞վ կմտածեր, որ մի օր երիտասարդ աղջիկս` գեղեցկուհի Դիանան, կառքի ձիերի տակ կընկնի: Կարծում էի,որ այդ մարդը, որ այդպես արագ սլանում էր, որ այդպես անխնա մտրակում էր իր ձիերին, կպատժվի երիտասարդ օրիորդի մահվան պատճառ դառնալու համար: Բայց ո՛չ: Չէ՞ որ նա հարեւստ էր, իսկ ես աղքատ: միայն մի քանի կոպեկ դրեց դատավորի ու ատենակալների ձեռքերում և, ահա, ինքն ազատ է:իսկ իմ աղջիկը գնաց,
ընդմի՜շտ…Մարդիկ ինձ խելագար են ասում: ԵՎ ինչպե՞ս չխելագարվես այդ ամենից: Դեռ լավ է, որ միանգամից ես էլ չեմ մահացել…
-Սմի՛թ, մարդիկ ասում են այն, ինչ ուզում են,―ասաց Հենրին,―դու նրանց վրա ուշք մի դարձրու։ Սմի՛թ, դու խելագար չես։ Քեզ, ուղղակի, մեծ վիշտ է բաժին հասել։Բայց դու ուժեղ ես, դու խելագար չես։ Ես դա հաստատ գիտեմ։ Զոհ մի՛ գնա մարդկանց կարծիքներին։ Գիտե՞ս, դա կարխես փորձություն լինի․ մարդիկ թո մասին մի բանեն մտածում, մի բան են խոսում, և երբ դու իմանում ես, թե ինչ են ասում քո մասին, դու սկսում ես չհավատալ ինքդ քեզ։ Ճիշտ է, ես քեզնից փոքր եմ, բայց ուզում եմ մի խորհուրդտալ քեզ․ ունեցիր քո կարծիքը, կուլ մի՛ գնա հասարակությանը, ծերուկ Սմիթ։
ԵՎ Հենրին վեր կացավ տեղից ու արդեն ուզում էր գնալ, երբ ծերուկ Սմիթը ասաց․ ―Ամեն դեպքում փոթորիկ է լինելու։
Բայց Հենրին, մեկ է, չէր կարողանում հասկանալ։ Ախր մեկ ժամ առաջ երկնքում ամպի ծվեն չկար։ Բայց, երբ քամին սկսեց դանդաղորեն ուժեղանալ, Հենրին սկսեց համոզվել ծերուկ Սմիթի ասածներում։
Փոթորիկն, իրոք, սկսվեց։ Հենրին, շերեփը կաթսային խփելով, տագնապած արթնացրեց բոլորին։ Նավաստիները դուրս վազեցին իրենց խցից և տեսան, որ քամին բավական սաստկացել է։
―Առագաստներն իջեցնե՜լ,―գոռաց նավապետը։
―Լսում եմ, նավապետ,―ի պատասխան ձայնեց Ալֆրեդը։
Առագաստն իջեցված է, բայց նավը շարունակում է լողալ այս ու այն կողմ՝ քամու քմահաճույքով։
―Կայմը բարձրացնե՜լ,― գոչեց նավապետը, բայց դա էլ անօգուտ էր։
Միայն մի բան էր մնում անել․ թեթևացնել բեռները։
Քանի որ նավի վրա անպետք ու անօգուտ բաներ չկային, որոշեցին զենքերը լցնել օվկիանոսը։ Բայց դա էլ չօգնեց։
―Ինչ արած,― ասաց նավապետ Դաութֆայերը,― ոչինչ չենք կարող անել։ Ինչ լինելու է թող լինի։
Փոթորիկը շրունակվեց մինչև ուշ գիշեր, գիշերւց մինչև առավոտ, և դադարեց։ Միայն Աստված գիտե, թե ինչ սոսկալի ապրումներ ունեցան խեղճ տղաներն այդ մեկ օրում։
Երբ փոթորիկը հանդարտվեց Դաութֆայերը Ջոնին կարգադրեց բարձրանալ նավախելին և տեսնել՝ ցամաք չի՞ երևում։ Ջոնը բարձրացավ վերև և․․․ ―Ցամա՜ք, ցամա՜ք եմ տեսնում, ցամա՜ք։
Համընդհանուր ուռախության ալիք բարձրացավ նավի վրա։
Հանկարծ ՈԻլիամը նկատեց, որ Սմիթը չկա։
―Հե՜յ, տղերք,― գոչեց նա,― երևում է ծերուկ Սմիթը քնած է մնացել փոթորկից հետո։ Քանի որ բոլորի տրամադրությունը բարձր էր, նրանք սկսեցին կատակներ անել և ծիծաղել։ Իսկ Հենրին որոշեց իջնել Սմիթի մոտ։ Նա բացեց դուռը և․․․ո՜վ զարմանք․ ծերուկ Սմիթն ընկած էր գետնին, իսկ գլխից արյոին էր հոսում։ Հենրին վազեց նրա մոտ և անմիջապես ստուգեց զարկերակը։ Բայց ծերուկը մեռած էր։ Հենրին բարձրացավ տախտակամած։ Նա տխուր էր։ ՈՒիլիամը մոտեցավ նրան ու հարցրեց․ ―Ի՞նչ է եղել, ընկերս, ինչու՞ ես քիթդ կախել։ Արի՛, զվարճացիր մեզ հետ։ Հենրին լրջորեն նայեց նրան՝ ուղիղ աչքերի մեջ, և ասաց․
― Ծերուկ Սմիթը մեռած է։
Կարծես սառը ցնցուղ լիներ։ Բոլորը մի պահ քարացան։ Նույնիսկ՝ կատակասեր ու կենսախինդ Ֆրեդը; Վերջինս հարցրեց․
― Բայց․․․ Ինչպե՞ս․․․Ինչպե՞ս է դա պատահել։
―Հավանաբար նավի ցնցումների ժամանակ գլուխը խփել է ինչ―որ տեղ,― ասաց Հենրին։
Ծերուկ Սմիթի մարմինը փաթաթեցին սպիտակ սավանների մեջ և նավակողից ջուրը գցեցին։
― Ների՛ր մեզ, եթե կարող ես, ծերու՛կ Սմիթ,― ասաց Ֆրեդը՝ հոգոց հանելով և սուզվող սպիտակ զանգվածին նայելով։ ապա Հենրիին նայելով հարցրեց,― ի՞նչ ես կարծում, Հենրի, մենք նրան շա՞տ նեղացրինք։
― Կարծում եմ՝այո։
― Իսկ նա շա՞տ էր տխուր։
― Այո, շատ։
― Իսկ մեզ կների՞։
― Նա շատ բարի է, կների,―ասաց Հենրին և գնաց՝ Ֆրեդին թողնելով մենակ՝իր սրտի վրա ծանրացած բեռի հետ։
Այս անձնակազմը շատ տեղերով ճամփորդեց, շատ բաներ տեսավ։ Ստիպված էր նաև կռվել ծովահենների դեմ մի անհայտ կղզում՝ ունենալով միայն մի դանակ և շուրջը թափված բազմաթիվ մանր քարեր։ Բայց նրանք երբեք չմոռացան ծերուկ Սմիթին։