Ապրանքանիշեր ստարթափերի համար
Թումոցի,
Գիտե՞ս ինչն է քո ստարտաթը հաջողակ դարձնելու ամենակարևոր պայմանը` թույն ապրանքանիշը: Իսկ գիտե՞ս, որ Պոլինա Խոխոնովայի գալիք աշխատարանին անցնելու ես ապրանքանիշերի ստեղծման բոլոր պրոֆեսիոնալ փուլերով:
Նախ փորձելու ես գտնել մեր աշխարհի համար արդի խնդիրներ: Հետո քննարկումների ու մտահղացումների փոթորիկներում փորձելու ես գտնել ինչ-որ լուծումներ այդ խնդիրներին: Յուրաքանչյուր լուծում կդառնա «ստարտափ»: Ստարտափի համար կգտնես ու կներկայացնես բոլոր հատկանշական կողմերը, ինչի հիման վրա էլ կստեղծես ապրանքանիշը (բրենդը): Կստեղծես նաև դրան համապատասխան լոգո, տառատեսակ, գունային համադրություն ու այլ վիզուալ ինքնությունն ապահովող հատվածներ:
Հետաքրքիր է, չէ՞: Դե ուրեմն դիմի՛ր այստեղ:
Նախապայման Նկարչություն II կամ Գրաֆիկ Դիզայն II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հուլիսի 7-ից 18-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15։30 – 19:30։