Ամեն ինչ Սահող Բլոկերի մասին

Վստահ ենք հիշում ես ամենահետաքրքիր ու հին խաղերից տետրիսը։ Իսկ գիտե՞ս թե ինչպես է այն աշխատում։ Դարոն Ասսադուրյանի գալիք աշխատարանի ընթացքում կուսումնասիրեք Սահող Բլոկերը ու դրանց վրա հիմնված խաղերը։

Աշխատարանի ընթացքում նկարելու եք “վանդակավոր սեղանը” , դարձնելու եք դրա դիզայնը կիրառելի ցանկացած կոդի համար, խոսելու եք կլասերի ու օբյեկտների ու անհրաժեշտ ստրուկտուռաների մասին։ Ապա կիրականացնեք կոորդինատների կլասերը ու հիմնական բլոկերը։

Հիմնական “վանդակավոր սեղանը” ստեղծելուց հետո կիմպլեմենտացնեք բլոկերը, կփորձեք դրանք շարժել, սահմանել թույլատրելի ու արգելված շարժումները։

Աշխատարանի ավարտին կունենաս խորացված գիտելիքներ կլասերի մասին, սխալների ու բագերի հետ աշխատելու ունակություններ ու կիմանաս ինչպես տվյալների կառուցվածքների միջոցով լուծել խնդիրներ չափազանց բարդ մարդկանց համար։

Նախապայման՝ Ծրագրավորում II կամ Կայքերի Ստեղծում II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հունիսի 3-ից 21-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։