Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

Արցախյան ավանդական կուրկուտի մի բաղադրատոմս ու հազար ու մի պատրաստման եղանակ կա։ Բառացիորեն ամեն կին Արցախում կուրկուտի պատրաստման իր փոքրիկ գաղտնիքն ունի։ Ստեփանակերտի թումոցիներ Մարինա Խաչատրյանն ու Գրիգոր Դանիելյանը նախաձեռնեցին ուսումնասիրություն` բացահայտելու համեղ ուտեստի պատմությունն ու ավանդույթները: Դե ու, իհարկե, մի կուշտ կուրկուտ կերան, որի համար շնորհակալ ենք «Մայրիկ» սրճարանի խոհարար Ալլա Արզումանյանին:

d243f50ffccf0d084c308c977f7bf8ae - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

Տեղացիների սիրելի ու այցելուների must have կուրկուտի պատրաստման համար օգտագործում են խոզի, տավարի կամ սագի միս (կախված բնակավայրից), ցորեն, ջուր ու աղ։ Ցորենը նախապես աղում են կամ երկու տաշած քարից հարմարանքով` երկանքով, կամ էլ ծեծում են սանդով: Ավանդաբար կուրկուտը պատրաստում են թոնրի մեջ։ Ուտում են առավոտյան՝ հրավիրելով ընկերներին ու բարեկամներին: Բոլորը գիտեն` կուրկուտը, ինչպես և խաշը, մենակ չեն ուտում։

Մինչ այսօր Արցախի մի շարք գյուղերում հարսանիքների ժամանակ փեսայի տանը ՛՛մակառներին՛՛ (փեսայի ընկերները) կուրկուտ են հյուրասիրում, հետո ճանապարհում հարսի տուն։ Ըստ նրանց` կուրկուտը հյուրերին կուշտ է պահում մինչև սեղան նստելը։

Մի խոսքով` ստացեք կուրկուտային տրամադրության մի չափաբաժին թումոցիների լուսանկարներից: Բարի ախորժակ:

40be9c1037977bb08509ff215cbe519f - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

fea09be4b7a8740f134c727adb11b2b8 - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

55dbd4e725b3357d035c58f5b0c582cd - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

bf8cdaf6bb75e2b230647c64481fbfd5 - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

5df9c9fd73e5d50937bcd1900c0319ee - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

c7850849d2a0fcf83f0791dd8d18b193 - Ամեն ինչ կուրկուտի մասին․ ֆոտոպատմություն

Like
Like Love Haha Wow Sad Angry
2