

Ամառը ☀️ թեժ է:
#Թումոտնից-ն առաջարկում է բազմաթիվ ու բազմատեսակ դասընթացներ և աշխատարաններ Թումոյի բոլոր 14 ոլորտներում, որոնց կարող ես մասնակցել ինչպես համակարգչով, այնպես էլ սմարթֆոնով:
Ուշադրություն դարձրու ?️ կծու դասընթացներին և աշխատարաններին ?️: Դրանք խորացված թեմաներով են ու դրանցից յուրաքանչյուրն ունի նախապայման-դասընթաց, որը պիտի նախկինում ավարտած լինես: Իսկ եթե դեռևս չես հասցրել մասնակցել Թումոյի հիմնական դասընթացներին, ուրեմն գրանցվիր առանց նախապայման տարբերակներին, դրանք նույնպես կծվության պակաս չունեն և ցանկում նշված են առանց բիբարի: Իսկ եթե նկարի աջ անկյունում տեսնում ես երկիր մոլորակի նշան (EMOJI OF EARTH), ուրեմն պատրաստվում ես աշխատարանի դիմել, որն առցանց վարելու համար Թումոյին է միացել միջազգային առաջատար մասնագետ:
Դասընթացներից յուրաքանչյուրն ունի դասերի ժամկետների, օրերի և ժամերի զանազան տարբերակներ, որոնց մանրամասն կարող ես ծանոթանալ արդեն գրանցման փուլում: Գրանցվելիս` դու կարող ես ընտրել քո առաջնային ու երկրորդային դասընթացները: Առաջնային դասընթացում դու կներգրավվես միանգամից, իսկ երկրորդայինում քեզ հետ կապ կհաստատեն այն դեպքում, եթե դասընթացում ազատ տեղեր կլինեն: Նաև կարող ես ամրագրել տեղդ սպասման ցուցակում, եթե այդ պահին ազատ տեղեր չկան:
#Թումոտնից-ի ընթացքում դու պետք է անպայման մասնակցես գոնե մեկ դասընթացի կամ աշխատարանի: Գրանցվելիս` համոզվա՛ծ եղիր, որ ընտրածդ ժամանակացույցը համապատասխանում է գրաֆիկիդ, և կկարողանաս հաճախել դասընթացին կամ աշխատարանին մինչև վերջ: Թումոցի՛, մնա՛ տանը ու շարունակիր «գալ» Թումո: