Քիմիական գործընթացների կառավարում և դինամիկա
Երբևէ մտածե՞լ ես ծրագրավորումը, քիմիան և էլեկտրոնիկան համատեղելու մասին։
Ինժեներ Վահե Ղարախանյանը Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանից գալիս է Թումո՝ ծանոթացնելու քեզ դինամիկ մոդելավորմանը և քիմիական գործընթացների ծրագրային կառավարմանը։ Կսովորես՝ ինչպես ստեղծել ավտոմատացված համակարգեր տարատեսակ միջավայրերի պարամետրեր կառավարելու համար, ինչպես նաև կծանոթանաս MATLAB և Simulink ծրագրերին, որոնց միջոցով էլ կստեղծես ինտերակտիվ փորձեր։ Օգտագործելով տարատեսակ չափիչ սարքեր՝ կհավաքագրես տվյալներ մթնոլորտի վերաբերյալ և դրանք վերլուծելուց հետո կառաջարկես լուծումներ և դրանց կիրառման եղանակներ։
Նախապայման՝ Ծրագրավորում III կամ Ռոբոտաշինություն III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում դեկտեմբերի 17-ից 28-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։