Քաղաքային հետազոտություններ

Սիրո՞ւմ ես լուծել իրական աշխարհի խնդիրներ։ Ուրեմն մենք հիանալի՜ նորություն ունենք քեզ համար։
Բազմաբնագավառ արտիստ Կամար Մարգարյանը գալիս է վարելու աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ուսումնասիրելու քո քաղաքի յուրօրինակ տեղանքները և առաջարկել դրանց զարգացման ստեղծարար լուծումներ։ Կսկսես հետաքրքիր վայրերի հետազոտությունից և կայցելես դրանք՝ դիտարկումներ և նկարահանումներ իրականացնելու։ Օգտագործելով տեսախցիկներ և ձայնագրիչներ՝ կփաստագրես անցորդների փորձառությունները և կվերլուծես բոլոր քաղաքային խնդիրները։ Այնուհետև կմտածես ստեղծարար ու նորարար լուծումներ դրանց համար և աշխատարանի ավարտին կներկայացնես քո գաղափարները տեսահոլովակի, դիզայնի և այլ մեդիա հարթակների միջոցով։

Նախապայման՝ Ֆիլմերի ստեղծում II կամ Նոր Մեդիա II կամ Շարժական գրաֆիկա և հետարտադրություն II կամ Գրաֆիկական դիզայն II

Դիմիր այստեղ:

Աշխատարանը տեղի կունենաս Թումո Երևանում նոյեմբերի 19-ից 30-ը, երկուշաբթիից ուրբաթ` 15.30 – 19.30։