Փորձարարական ջազ Դեվիդ Բրեյդի հետ
Ջազի սիրահա՞ր ես։ Ուրեմն մենք հրաշալի նորություն ունենք քեզ համար։
Ջունո հեղինակավոր մրցանակի եռակի դափնեկիր, ջազ դաշնակահար և կոմպոզիտոր Դեվիդ Բրեյդը գալիս է աշխատարան վարելու։ Բաց մի՛ թող հնարավորությունդ բացահայտելու հին հայկական ավանդական երգերը և տալ դրանց ժամանակակից ջազային մեկնաբանություն, օգտագործելով անգամ էլեկտրոնային երաժշտության տարրեր։
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում դեկտեմբերի 10-ից 21-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։
Ի դեպ, ստորև կարող ես վայելել Դեվիդի հիանալի կատարումներից մեկը՝