Տեսական քարտեզագրում և ձայնային արվեստ

Թումոցի,
Մենք հիանալի՜ նորություն ունենք քեզ համար։ Բազմաբնագավառ արտիստ և երաժիշտ Լույս Մեխիան գալիս է Թումո՝ վիզուալ քարտեզագրման աշխատարան վարելու։ Աշխատարանի ընթացքում կուսումնասիրես ձայնային արվեստը՝ սովորելով, ինչպես ներկայացնել քո գաղափարներն ու կոնցեպտները տարատեսակ հարթակների միջոցով։ Մտքերդ ամփոփելուց հետո կայցելես հետաքրքիր վայրեր՝ ուսումնասիրելու, ոգեշնչվելու և ձայնագրություններ կատարելու համար։ Կմոնտաժես և կմիախառնես ձայները և աշխատարանի ավարտին կներկայացնես այդ կոմպոզիցիաները՝ մուլտիմեդիա ցուցադրության տեսքով։

Նախապայման՝ Երաժշտություն II կամ Գրաֆիկ Դիզայն II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հունվարի 14-ից 25-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։

Ի դեպ, ստորև կարող ես տեսնել Լույսի ձայնային ցուցադրություններից մեկը Բյուրականում՝