Վերածելով հայկական տառատեսակները լատինատառի
Երբևէ մտածե՞լ ես ստեղծել լատիներեն տառատեսակներ՝ ոգեշնչված հայկական տառագրությունից։
Այժմ հնարավորություն ունես անելու դա և շա՜տ ավելին։ Տառագրական դիզայնի առաջատար մասնագետներ Րիկարդո Դե Ֆրանչեսկին և Նաիմա Բեն Այեդը կվարեն աշխատարան, որի ընթացքում դու կսովորես լատիներեն տառագրության դիզայնն ու մշակումը: Կուսումնասիրես հայկական տառատեսակների կիրառություններ, այդ թվում՝ փորագրություններ և դրոշմներ, որոնց հիման վրա էլ կստեղծես լատիներեն տառատեսակներ` հայկական տառագրության ոճով։ Աշխատարանի ավարտին տառագրության կոնցեպտներդ կկիրառես տիպիկ հայկական արտահայտություններ ներկայացնելու համար։
Նախապայման՝ Գրաֆիկական դիզայն II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտմեբրի 17-ից 28-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 16․00-20․00։