Ստեղծիր 360° ֆիլմ

Երբևէ մտածե՞լ ես ինտերակտիվ վիրտուալ իրականության (VR) ֆիլմ ստեղծելու մասին։ Ուրեմն մենք հիանալի՜ նորություն ունենք քեզ համար։

Մեր սիրելի դասընթացավար Սելին Քալաջյանը ձայնային դիզայնի մասնագետ Դավիդ Գիյոմի հետ միասին վերդառնում է վարելու աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ստեղծել ամբողջական 360° ֆիլմ։ Կանցնես իրական ֆիլմարտադրության բոլոր փուլերով՝ սկսելով ինտերակտիվ ֆիլմի պատմության մշակումից։ Ֆիլմի սցենարն ավարտելուց հետո կփնտրես համապատասխան վայրեր և կընտրես նկարահանման համար լավագույն կերպարներն ու տեղանքները։ Սելինն ու Դավիդը կսովորեցնեն քեզ նկարահանել դրոնով և 360° տեսախցիկներով, ինչպես նաև աշխատել հատուկ ձայնագրիչներով` շրջապատող ձայն ստանալու համար։ Ավարտելով նկարահանումները՝ կանցնես հետարտադրական փուլին։ Կսովորես Autopano, Moka VR, SkyBox Studio և այլ ծրագրեր, որոնց միջոցով կամբողջացնես, կտեսախմբագրես և գունային կմշակես 360° հոլովակներդ։ Աշխատարանի ավարտին կստեղծես ինտերակտիվ 360° ֆիլմ, որը հնարավորություն կտա դիտողին ամբողջովին խորասուզվել և ինքնուրույն ընտրություններ կատարել ֆիլմի պատմության զարգացման մեջ։
Նախապայման՝ Ֆիլմերի ստեղծում III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հոկտեմբրի 15-ից նոյեմբերի 2-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։

Ի դեպ, ստորև կարող ես տեսնել տեսանյութ Սելինի նախորդ աշխատարաններից մեկից՝