Ստեղծիր թվային օրագիր

Թվային արտիստ Սոնա Աբգարյանը շուտով կվարի աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ստեղծելու քո սեփական օրագիրը։

Կհավաքագրես քո յուրաքանչյուր օրվա  իրադարձությունները, զգացմունքները, տեսարաններն ու մտքերը, որոնք  կդարձնես լուսանկարներ կամ նկարազարդումներ, տեքստեր և անգամ երկխոսություններ։ Դրանք կվերափոխես արվեստի՝ տալով տարբեր ոճային լուծումներ, օգտագործելով ամենաստեղծարար ու յուրահատուկ գաղափարներդ և աշխատարանի վերջում կստանաս քո թվային օրագիրը։

Նախապայման՝  Նկարչություն III

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հունվարի 28–ից փետրվարի 22–ը, երեքշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին ՝ 15.30 – 19.30: