Ստեղծիր Ֆիլմերի Երաժշտություն

Գիտե՞ս թե ինչպես են ստեղվում հայտնի ֆիլմերի կամ խաղերի սաունդթրեքերը։ Իսկ կցանկանա՞ս անցնել ստեղծագործական այդ հետաքրքիր ճանապարհով ու բացահայտել ֆիլմերի  երաժշտությունների ստեղծման բոլոր գաղտնիքները։ Ուրախ ենք տեղեկացնել, որ ավելի քան հարյուր ֆիլմերի և խաղերի սաունդթրեքերի հեղինակ ու կոմպոզիտոր Օլաժիդե Փարիզը գալիս է Թումո՝ քեզ հետ կիսելու իր փորձն ու գիտելիքները։

Աշխատարանի ընթացքում կծանոթանաս երաժշտության ստեղծման տեսական մասի հետ, ապա և կստեղծես այդպիսինը՝ հիմնվելով  գաղափարներիդ ու ոճային նախասիրություններիդ վրա։ Աշխատարանի ավարտին կունենաս սաունդթրեք՝ ստեղծված քո կողմից ընտրված ֆիլմի համար։

Նախապայման՝ Երաժշտություն II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում ապրիլի 15-ից 26-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։