Ստեղծիր Հայաստանի տուրիստական պաստառները

Երբևէ մտածե՞լ ես Հայաստանը քո պատկերացմամբ յուրօրինակ պաստառների միջոցով ներկայացնելու մասին։
Նկարազարդող և դիզայներ Արփինե Ալեքսանյանը գալիս է վարելու աշխատարան, որի ընթացքում կսովորեցնի քեզ պաստառներ ստեղծելու արվեստը։ Սկզբում կփնտրես և կուսումնասիրես Հայաստանին բնորոշ յուրահատուկ տեղանքներ և փորձառություններ, որոնք կամփոփես ամբողջական պաստառների գաղափարներում։ Կորոշես նկարազարդման ոճն ու գունային գամման և սկսելով էսքիզներից՝ քայլ առ քայլ կնկարազարդես պաստառները։ Աշխատարանի ավարտին կունենաս ավարտուն և ներկայանալի պաստառներ Հայաստանի մասին։

Նախապայման՝ Նկարչություն II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 10-ից 24-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։