Ստեղծելով ժամանակակից արվեստ Աբուդիայի հետ
Աշխարհահռչակ ժամանակակից արվեստագետ Աբուդիայի աշխատանքների ցուցադրություններն ընդգրկում են Նյու Յորքը, Սինգապուրը, Հոնգկոնգն ու այլուր։ Այժմ գուշակիր՝ ի՞նչ նորություն ունենք։ Աբուդիան գալիս է Թումո՝ աշխատարան վարելո՜ւ։
Բաց մի՛ թող ժամանակակից արվեստն ուսումնասիրելու (և իհարկե ստեղծելու) բացառիկ հնարավորությունդ։ Աշխատարանը կսկսես աբստրակտ կոնցեպտների մշակումից և վերջնական գաղափարդ ունենալուց հետո կանցնես դրա իրականացմանը։ Օգտագործելով կտավը որպես աշխատանքային միջավայր՝ կսկսես էսքիզներից և կստեղծես ժամանակակից արվեստի ավարտուն աշխատանք, որը կներկայացվի աշխատարանի ավարտին։
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 5-ը՝ 15․30-19․30։