Ստեղծարար թարգամնությունների աշխատարան
Ուզու՞մ ես իմանալ, թե ինչ է ստեղծարար թարգմանությունը։ Քեզ կօգնի մուլտիմեդիա արտիստ Էմիտ Սնեյք-Բիինգսը, ով շուտով Թումոյում կլինի ու կվարի ստեղծարար թարգմանության աշխատարան:
Միացիր աշխատարանին, որի ընթացքում դու կսովորես թարգմանել գաղափարներ տարբեր մեդիա հաթակների միջև՝ օգտագործելով կոդավորում, ձայներ և հոլովակներ։ Փոխանակվելով ծրագրավորման, ձայնային դիզայնի և նկարահանման հմտություններով ընկերներիդ հետ` կսովորես, թե ինչպես փոխարկել թվային տվյալները ձայնի, իսկ շարժումները՝ տեսահոլովակի։ Աշխատարանի ավարտին կստեղծես ինտերակտիվ ցուցադրություն, որը կներառի կենդանի և ձայնագրված երաժշտություն` իրար կապված թվային կոդերի թարգմանությամբ։
Նախապայման՝ Երաժշտություն II կամ Ծրագրավորում II կամ Ֆիլմերի ստեղծում II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում նոյեմբերի 5-ից դեկտեմբերի 7-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։
Ի դեպ, ստորև կարող ես տեսնել Էմիտի ցուցադրություններից մեկը՝