Սովորեցնելով Համակարգչին Կարդալ
Թումոցի, կարո՞ղ ես պատկերացնել հայկական ձեռագրերն ու մագաղաթները կարդացող արհեստական բանականություն։ Ուրախ եմ տեղեկացնել, որ քեզ կտրվի ոչ միայն պատկերացնելու, այլ նաև այս ամենը կոդավորելու հնարավորություն․
Հայ պալեոգրաֆիայի և համակարգչային տեսողության ասպիրանտ Շահան Վիդալը կվարի աշխատարան, որի ընթացքում կիրականացնես ձեռագիր տեքստի ընթերցման (HTR) ալգորիթմներ, որոնք էլ կկարողանան կարդալ հին հայկական գրվածքներ։ Աշխատարանի ընթացքում ձեռք կբերես բազային գիտելիքներ պատկերների վերամշակման (Image Processing) մասին և կծանոթանաս դրանց համար նախատեսված Python-ի գրադարաններին, կսովորես խորը ուսուցման (Deep Learning) մասին ու կօգտագործես Keras գրադարանը նեյրոնային ցանցերի համար։ Քո վերջնական նախագիծը կկարողանա տարբերակել տեքստը ու կարդալ այն,անգամ եթե խոսքը գնում է հին հայկական տառատեսակների մասին։
Նախապայման՝ Ծրագրավորում III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, մարտի 7-ից 22-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15.30-19.30: