Սկսիր գաստրոնոմիկ բլոգ
Միշտ ցանկացե՞լ ես կիսվել գաստրոնոմիկ պատմություններով տարատեսակ հարթակներում։ Նորարար Ժուլիեն Գոդմանը կվարի աշխատարան, որի ընթացքում հնարավորություն կունենաս անելու հենց դա։
Սկզբում կմտածես բլոգի հընդհանուր կոնցեպտը, այդ թվում՝ բովանդակությունը, թեմաները, ոճն ու լսարանը։ Կմիանաս ընկերներիդ և կսովորեք աշխատել ինչպես մասնագիտացված թիմ՝ ձեր մտահաղացումները ձևակերպելու, պատկերելու և լսարանին հասանելի ներկայացնելու համար։ Կբացահայտես հայկական խոհանոցի ողջ գեղեցկությունը և կգտնես այն աշխարհի հետ կիսելու լավագույն միջոցները։ Պատմություններիդ վերջին խմբագրումները կատարելուց և լուսանկարները մշակելուց հետո կգրես տարատեսակ հոդվածներ, որոնք աշախատարանի ավարտին կմիանան մեկ ամբողջական գաստրոնոմիկ բլոգի մեջ։
Նախապայման՝ Նոր Մեդիա III կամ Լուսանկարչություն III կամ Ստեղծագրություն III
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 27-ը, երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ 15․30-19․30։