Պատմում են նկարազարդումները

Թումոցի,

Ո՞րն է պատմությունով կիսվելու քո սիրելի եղանակը․ ֆի՞լմը, ե՞րգը կամ գուցե նկարազարդումնե՞րը։ Ճարտարապետ, նկարիչ ու նկարազարդող Վանանդ Անդրեասյանը վարելու է աշխատարան, որի ընթացքում կսովորեցնես նկարազարդումներիդ պատմել ամենասիրելի պատմություններդ։

Աշխատարանի ընթացքում կգրես փոքրիկ պատմվածք, կբաժանես այն կադրերի ու կնկարես դրանք։ Կստեղծես կերպարներ ու աշխարհ, որտեղ նրանք պիտի ապրեն, ապա կտեղափոխես ճեպանկարներդ 3D միջավայր։ Կստեղծես կադրիդ 3D կմախքը և այն վերջնական տեսքի կբերես Photoshop-ում։

Աշխատարանի վերջում կունենաս պատմվածք, որ կխոսի քո նկարազարդումների միջոցով։

Նախապայման՝ 3D մոդելավորում II կամ Նկարչություն II

Աշխատարանը կանցկացվի Թումո Երևանում, մարտի 11-ից ապրիլի 12-ը, երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 15.30-19.30։