Պատմում են Շարժումները
Ինչպե՞ս ենք մենք շարժվում տարածության մեջ:
Ինչպե՞ս է շարժվում մեր մարմինը:
Ինչպե՞ս կարող ենք մենք «կարդալ» մարմնի լեզուն ու օգտագործել ստացած ինֆորմացիան դիզայնի մեջ:
Գրաֆիկական արտիստ ու De Vormforensen-ի համահիմնադիր Անիլու վան Գրինշվենը գալիս է Թումո, որ նրա հետ միասին գտնես այս հարցերի պատասխանները։
Աշխատարանի ընթացքում կհետևես, կուսումնասիրես մարդու պահվածքն ու մարմնի լեզուն, կփորձես կուտակած ինֆորմացիադ դարձնել ֆիլմ, լուսանկար և անգամ տառատեսակ: Աշխատարանը բաղկացած է լինելու երեք հիմնական նախագծից․
Առաջին նախագծի ընթացքում փորձելու ես հասկանալ ու ուղիղ հեռարձակմամբ ցուցադրել մարդկանց ֆիզիկական վարքագիծը։
Երկրորդ նախագծի ընթացքում ֆիլմի կամ պրոյեկցիայի միջոցով կցուցադրես մարդու մարմնի ու տարածության փոխազեցությունը։
Երրորդ նախագծում էլ պատմությունները կդարձնես տառատեսակներ ու կօգտագործես դրանք պաստառներ ստեղծելու մեջ։
Նախապայմաններ՝ Գրաֆիկ Դիզայն II կամ Լուսանկարչություն II կամ Ֆիլմերի Ստեղծում II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում ապրիլի 1-ից 12-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։