Ի՞նչ գործ ունեն բեյրութցի ռեժիսորը, ինժեներն ու հաշվապահն իրար հետ Թումո Երևանում։ Բացատրությունը պարզ է՝ Մունյան, Նուրն ու Ժադը Թումոյի Բեյրութի նոր աշխատակիցներն են։ Այս շաբաթ նրանք ծանոթանում են Թումոյի աշխատանքի բոլոր մանրամասներին ու նրբություններին։ Մի քանի հետաքրքիր փաստ՝ Նուրը ճամփորդել է 27 երկրներով, Ժադը երազում է մի օր հայտնվել Ճապոնիայում, իսկ Մունյան ստեղծել է Թրուման Կապոտեի «Միրիամ» պատմվածքի կինոադապտացիան։