Դառնալ ուսանող

Թումոն բաց է ներկայիս չորս կենտրոններ հաճախելու 12-ից 18 տարեկան բոլոր պատանիների համար:

Գրանցվելու համար զանգահարեք կամ այցելեք ձեր քաղաքի կենտրոն։ Մեզ հարկավոր կլինի ձեր անուն-ազգանունը, ծննդյան տվյալները և ծնողի հեռախոսահամարը։ Մի քանի շաբաթների ընթացքում դուք կստանաք SMS հաղորդագրություն, որտեղ նշված կլինի ձեր գրանցման օրը։

Գրանցումից հետո ձեզ կհրավիրեն կողմնորոշիչ հանդիպման: Բաց մի թողեք այն, որովհետև դրա ընթացքում դուք կիմանաք ամեն ինչ Թումո ծրագրի մասին, ինչպես նաև օգտակար տեղեկատվություն մասնակցության և վարքագծի կանոնների վերաբերյալ:

Նկատի ունեցեք, որ ուսանող դառնալով պետք չէ անմիջապես կողմնորոշվել, թե մեր 4 հիմնական ուղղություններից որն է ձեզ ամենից շատ հետաքրքրում: Որն էլ ընտրեք, մենք կօգնենք հայտնաբերել ձեր թաքնված շնորհները:

Երևան

+374 10 398413

Դիլիջան

+374 268 22586

Գյումրի

+374 60 750651

Ստեփանակերտ

+374 47 963036

Վարել աշխատարան

Մենք մշտապես փնտրում ենք ներշնչանքով լի մասնագետների՝ կամավոր հիմունքներով ղեկավարելու մեր աշխատարանները և իրենց փորձով կիսվելու Թումոյի ուսանողների հետ։ Տարեկան ավելի քան 100 մասնագետ աշխարհի զանազան ծայրերից (Ճապոնիայից մինչև Բրազիլիա) գալիս են Թումո վարելու 2 և ավելի շաբաթներ տևող աշխատարաններ ամենատարբեր ոլորտներում։

Մենք կհոգանք ձեր ճանապարհորդության, բնակվելու և նախագծի ծախսերը՝ ներառյալ թռիչքը դեպի Հայաստան և ձեր կացությունը: Մենք նաև կօգնենք ձեզ բացահայտել Հայաստանի ամբողջ գեղեցկությունը: Կարիք չկա, որ ունենաք դասավանդման փորձ, պարզապես պետք է լինեք ձեր ոլորտի մասնագետ և խանդավառությամբ վարեք աշխատարանը: Գրեք մեզ workshops@tumo.org հասցեով: Մենք կօգնենք ձեզ շատ յուրահատուկ և արդյունավետ աշխատարան նախագծել: Դիմելու համար լրացրեք աշխատարանների գրանցման ֆորմը։ 

Միանալ Թումոյի թիմին

Թումոն մշտապես փնտրում է էներգիայով լի մարդկանց, ովքեր մասնագիտացած են մեր հիմնական ուղղություններից և հմտություններից մեկում և պատրաստ են իրենց գիտելիքները կիսել երիտասարդների հետ: Մենք բարձր ենք գնահատում փորձառությունը, նվիումը, մարդկային հատկանիշները և դրական տրամադրվածությունը: