Մեքենայական ուսուցում և Արհեստական Բանականություն

Teamable-ի համահիմնադիր, ծրագրավորող Վազգեն Հակոբջանյանն ու ընկերները գալիս են Թումո վարելու աշխատարան, որի ընթացքում քեզ հնարավորություն կտրվի ծանոթանալ Մեքենայական Ուսուցման (Machine Learning) և արհետական բանականության հետ։

Աշխատարանը բաղկացած է լինելու չորս հիմնական փուլից։

Առաջին փուլի ընթացքում ուսումնասիրելու ես Python-ը՝ որպես ծրագրավորման լեզու, ծանոթանալու ես դրա հետ աշխատող ալգորիթմների հետ ու սկսելու ես կոդավորել։

Երկրորդ փուլում  ծանոթանալու ես Մեքենայական Ուսուցման (Machine Learning) հիմունքների հետ։ Լրացնելով առաջին փուլում ձեռք բերած գիտելիքնեդ արհեստական բանականության մասին նոր ինֆորմացիայով՝ կստեղծես  արհեստական բանականություն, որն էլ կկարողանա կառավարել ամենահայտնի խաղերից մեկը՝ Մոնոպոլիան։

Երրորդ փուլում սովորելու ու աշխատելու ես ոճի փոխանցման (Style Transfer) հիմքում ընկած ալգորիթմներրի, ինչպես նաև Python-ի գրադարաններից մի քանիսի հետ։

Աշխատարանի վերջին՝ չորրորդ փուլում ստեղծելու ես Երևանի «աղմուկի»  քարտեզ, որով կկարողանաս որոշել Երևանի ամենաաղմկոտ հատվածները օրվա տարբեր ժամերին։

Նախապայման՝ Ծրագրավորում I

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, ապրիլի 18-ից  հունիսի 29-ը՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, 17․30 – 19․30: