Մարինա Խաչատրյան. Թումո Ստեփանակերտի աչքը

Մարինա Խաչատրյան. Թումո Ստեփանակերտի աչքը

Նա 14 տարեկանից Թումո Ստեփանակետի ուսանող է,  «լավ աչք» ունի ու բոլորից թաքուն երազում է ֆիլմում նկարահանվելու մասին: Նա լայն ժպիտ ունի, բայց սովորաբար լուրջ է, կենտրոնացած ու միշտ մի բանով զբաղված: Ծանոթացեք 17-ամյա  թումոցի Մարինա Խաչատրյանի հետ, ով անգամ ավարտական դասարանում Թումոյի համար միշտ ժամանակ կարողանում է գտնել:

-Թումոյի մասին ընկերուհիս է պատմել ու խորհուրդ տվել գրանցվել: Կենտրոնի ինֆորմացիոն թռուցիկում 4 ոլորտներից առաջինն իսկույն ֆոտոխցիկը նկատեցի: Թումո եկա լուսանկարչություն սովորելու:

Մարինան պատմում է, որ լուսանկարչությամբ հրապուրվել է փոքր տարիքից: Պապիկը լուսանկարիչ է, տանն էլ շատ է խաղացել հին տեսախցիկներով:

-Թումոյում ստացած լուսանկարչական հմտություներս սովորեցրի նաև պապիկիս: Թվային տեխնիկայի հետ մինչև վերջ չհաշտված պապս մինչև վերջերս ավտոմատ ռեժիմով էր նկարում միայն, -պապիկի հմտությունների մասին պատմում է Մարինան: Ստեղծագործական ոլորտներին զուգահեռ այս տարի Մարինան որոշել է նաև ծրագարվորում փորձել:

– Դիզայների մասնագիտությունն եմ ընտրել: Համալսարանից հետո արդեն, երբ լուսանկարչական տեխնիկա ձեռք բերեմ, ավելի լուրջ կսկսեմ լուսանկարչությամբ զբաղվել,-ասում է նա:

Մարինան «Վահե և Լյուսի» մրցույթի հաղթողներից է: Իր Վարդանուշ նախատատիկի մասին ֆոտոպատմությունը երրորդ տեղն է գրավել  լուսանկարչության անվանակարգում:

-Իմ հաղթանակի մասին ընկերուհուցս եմ իմացել պատահական ու շտապել  առաջինը Վարդանուշ տատիկին ուրախացնելու: Նա շատ հուզվեց:

ՄԻ ՓԱՍՏ

Մարինան բանաստեղծություներ է գրում, բայց դեռ չի շտապում հրապարակել դրանք:

Like
Like Love Haha Wow Sad Angry