Մարիամ Սարգսյան՝ լուսանկարչությունից ծրագրավորում ու կոմֆորտի զոնայից դուրս

Մարիամ Սարգսյան՝ լուսանկարչությունից ծրագրավորում ու կոմֆորտի զոնայից դուրս

Բասկետբոլ, ջութակ, դաշնամուր, վոկալ…Այս զբաղմունքներից և ոչ մեկով 14-ամյա թումոցի Մարիամ Սարգսյանը այս կամ այն պատճառով երկար չզբաղվեց: Թումոն նրա անձնական ռեկորդն է:

— Ես տեսա շատ ավելին, քան իմ սպասումներն էին,- ասում է  Թումո Ստեփանակերտի ուսանող Մարիամ Սարգսյանը:

Ծանոթանալով Թումոյի բոլոր ոլորտներին` Մարիամը հասկացավ, որ չի կարող մի մասը ընտրել, այնպես որ որոշել է այնքան հաճախել կենտրոն, մինչև բոլոր դասընթացները կավարտի: Ստեղծագրությունից հետո, օրինակ, հերթում ծրագարավորումն է:

— Գաղափար չունեմ ծրագրավորումից, բայց շատ եմ ուզում փորձել: Հրապուրիչ մասնագիտություն է թվում, -ասում է նա:

Այս երկու թումոյական տարվա ընթացքում Մարիամը, կրթական հմտություններից այն կողմ,  իր ձեքբերումներն է թվարկում.

— Թումոն ինձ նախ և առաջ շատ ընկերներ է տվել, խմբով աշխատել սովորեցրել, իսկ արտասահմանյան դասընթացավարների շնորհիվ խոսակցական անգլերենս էլ կամաց-կամաց «բացվում»:

— Ես մենակ էի Թումո գալիս, ընկերներս տարբեր օրերի էին հաճախում: Հենց դա օգնեց ինձ, որ ես հրանավորինս շատ մարդկանց հետ ծանոթանամ: Մտածում եմ, որ էն գլխից իմոնց հետ գայի, այսքան նոր մարդկանց հետ երևի չշփվեի էլ:

ՄԻ ՓԱՍՏ

Մարիամը շատ է ուզում իր սեփական մոլորակն ունենալ, որտեղ ինքն է թելադրելու կարգ ու կանոնը: Մոլորակում լինելու է «խաղաղություն», շատ մեծ լողավազան ու լիքը կոնֆետներ: