Ձայնապնակներին` նոր շունչ
Ձայնապնակները բոլոր ժամանակների դասականներից են։ Դե հիմա գուշակիր ինչ նորություն ունենք քեզ համար: Այո՜, դու հնարավորություն կունենաս ստեղծելու քո իսկ ձայնապնակների դիզայնը նկարազարդող և դիզայներ Թուլիփ Հազբարի աշխատարանի ընթացքում։ Կսովորես, թե ինչպես պատկերել երգերի իմաստն ու զգացմունքները նկարազարդումների միջոցով և ձայնապնակների արտադրություններն ուսումնասիրելուց հետո կսկսես էսքիզավորել քո գաղափարները։ Կամփոփես քո նախագծերը և աշխատարանի ավարտին կունենաս ձայնապնակների ամբողջական դիզայն Թումոյի երաժշտական խմբերի ստեղծագործությունների համար։
Նախապայման՝ Գրաֆիկական դիզայն III կամ Նկարչություն III
Աշխատարանը տեղի կուեննա Թումո Երևանում դեկտեմբերի 7-ից 28-ը, 15․30 – 19․30։