Ձայնային արվեստի աշխատարան

Կցանկանայի՞ր խորասուզվել ձայնի տեխնոլոգիայի մեջ։
Ժամանակակից արվեստագետ Ռոբերտո Պուլյեզեն գալիս է Թումո՝ վարելու աշխատարան, որի ընթացքում դու կսովորես ձայնային ցուցադրությունների կառուցումն ու ձայնային արվեստի հիմունքները։ Կբացահայտես ակուստիկ և հոգեակուստիկ ձայները, էլեկտրոնային երաժշտության հիմունքները և տարատեսակ ձայնային ֆորմատներ։ Կօգտագործես ձայնային մոնտաժի գործիքներ, ինչպես նաև MAX/MSP և Pure Data ծրագրերը և աշխատարանի ավարտին կստեղծես ձայնային կոմպոզիցիաներ, որոնք էլ կներկայացնես ձայնային ցուցադրությունների տեսքով։

Նախապայման՝ Երաժշտություն I կամ Ծրագրավորում I

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում սեպտեմբերի 22-ից 27-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։