«Համակարգչային տեսողության» աշխատարան

Երբևէ լսե՞լ ես «համակարգչային տեսողության» մասին։ Այժմ հնարավորություն կունենաս ուսումնասիրելու այն՝ ստանալով նկարներից տվայլներ, ուսումնասիրելով և վերամշակելով դրանք ծրագրավորման միջոցով։ Կսովորես Python ծրագրավորման լեզուն և OpenCV գրադարանը, որոնք էլ կօգտագործես նկարների թվային մշակման (image processing) և համակարգչային տեսողության ծրագրավորման մեջ։ Աշխատարանի ավարտին կունենաս Pyhton-ով գրված հավելվածներ, որոնք կկատարեն դիմագծերի ճանաչում և համակարգչային տեսողության այլ տեխնոլոգիաներ։

Նախապայման՝ Ծրագրավորում II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում նոյեմբերի 12-ից 30-ը, երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ 16․00-19․00։