Հաճախ տրվող հարցեր

Մեզ բազմաթիվ հարցեր են տալիս: Ահա դրանցից ամենահաճախ հանդիպողների պատասխանները։

Մեր առաջին կենտրոնը գտնվում է հայտնի գրող Հովհաննես Թումանյանի անունը կրող Թումանյանի այգում՝ Երևանում: Այգին, որը տեղացի պատանիները սիրով կրճատել են որպես «Թումո», անվանում տվեց կրթական ծրագրին:

Եթե ձեր տարիքը 12-ից 18 է և դուք բնակվում եք Հայաստանում կամ Արցախում, ապա դուք կարող եք լինել Թումո ուսանող: Այդքանը բավական է: Ձեզ պետք է միայն (1) ծնողի կամ խնամակալի ուղեկցությունը գրանցվելիս, (2) ձեր ծննդյան վկայականը կամ անձնագիրը: Գտեք ավելին այստեղ։ (LINK TO PAGE)

Եթե քո քաղաքում կամ գյուղում Թումո չկա, ուրեմն Թումո ճամբարը հենց քեզ համա՛ր է։  Այն յուրահատուկ ամառային ծրագիր է, որին անդամակցելով հարյուրավոր պատանիներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Երևան և մասնակցում են կենտրոնի կրթական, ինչպես նաև ժամանցային ծրագրերին: Ճամբարականները մասնակցում են Թումոյի ուսումնական գործընթացին՝ միևնույն ժամանակ տարբեր էքսկուրսիաների միջոցով ծանոթանալով Հայաստանին: Մանրամասն տեղեկությունների համար գրեք մեզ camp@tumo.org հասցեով կամ այցելեք tumo.org/camp:

18-ից 28 տարեկան երիտասարդների համար հատուկ աշխատարաններ են կազմակերպվում Թումո ստուդիաներ նախագծում։ Դրանք գործնական աշխատարաններ են նորաձևության, զարդերի ստեղծման, խոհարարարական արվեստի և դիզայնի ոլորտներում։ Միացեք Ստուդիաներին սոցիալական ցանցերում՝ Facebook-ում և Instagram-ում։

Թումոն կազմակերպում է հանրային անվճար և բաց միջոցառումներ, օրինակ՝ ուրբաթօրյա ֆիլմերի ցուցադրություններ և հանրային դասախոսություններ: Մենք նաև համագործակցում ենք տարբեր փառատոնների հետ, օրինակ՝ Ոսկե Ծիրանի և ՌեԱնիմանիայի հետ՝ համատեղ կազմակերպելով և հյուրընկալելով նրանց միջոցառումների մի մասը: Որպեսզի ավեի շատ տեղեկություններ իմանաք այն մասին, թե ինչ է կատարվում Թումոյում, կարող եք ստուգել մեր գալիք միջոցառումների էջը (հղում): Միջոցառումների մասին տեղեկությունները կարող եք գտնել մեր Facebook-ի էջում և պաշտոնական կայքում, ինչպես նաև բաժանորդագրվելով մեր էլեկտրոնային Պարզապես նամակ ուղարկեք մեզ info@tumo.org փոստով և մենք կավելացնենք ձեր հասցեն: Բացի այդ, կարող եք նաև հետևել մեզ Twitter-ում և Instragram-ում՝ @tumocenter անունով:

 

Հայաստանում Թումոյին անդամ դառնալը անվճար է:

Թումոն դիպլոմ կամ ավարտական վկայական չի տրամադրում: Փոխարենը մենք օգնում ենք ուսանողներին մշակելու իրենց պորտֆոլիոն՝ ընդգրկելով նրանց անցած բոլոր դասընթացների և ծրագրերի արդյունքները: Մենք ցանկանում ենք, որ կենտրոնն ավարտելուց հետո նրանք ոչ միայն խոսեն իրենց հմտությունների մասին, այլ նաև կարողանան ցուցադրել դրանց կիրառման արդյունքները։

Այո. մենք մշտապես փնտրում ենք փորձառու մասնագետների: Եթե դուք սիրում եք ձեր մասնագիտությունը և կուզենայիք աշխատել Հայաստանի ամենահետաքրքրասեր երիտասարդների հետ, լրացրեք հայտը և սկսեք:

Իհարկե: Այց կազմակերպելու համար հարկավոր է այցի օրվանից 1-2 շաբաթ շուտ կարճ էլեկտրոնային նամակ ուղարկել tours@tumo.org հասցեին: Նամակը պետք է անպայման պարունակի հետևյալ տեղեկությունները՝

  • անուն
  • երկիր
  • կազմակերպություն
  • այցի ցանկալի ժամկետը
  • այցելուների թիվը
  • այցի նպատակըՄինչ հանդիպու՛մ: