Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցողական վարժանքներից, դասընթացներից և աշխատարաններից՝ 14 ոլորտներում։ Պատանիները սրանք համակցում են՝ շարժվելով անձնական Թումո շավղով, որը թարմացվում է ըստ իրենց փոփոխվող հետաքրքրությունների ու առաջխաղացման։

Անիմացիա

Խաղերի ստեղծում

Ֆիլմերի ստեղծում

Կայքերի մշակում

Երաժշտություն

Ստեղծագրություն

Նկարչություն

Գրաֆիկական դիզայն

Եռաչափ մոդելավորում

Ծրագրավորում

Ռոբոտաշինություն

Շարժական գրաֆիկա

Լուսանկարչություն

Նոր մեդիա

Ինքնուսուցում

Ինտերակտիվ և կարճ ինքնուսուցողական վարժանքները ոգեշնչում են և կառուցում նոր հմտություններ։ Թումոյի մարզիչները քաջալերում են պատանիներին և օգնում առաջ շարժվել իրենց կրթական ծրագրով։ Հարյուրավոր վարժանքների մի մասը նախապայմաններ են, որ ուղղորդում են դեպի մասնակցություն դասընթացների՝ ծրագրի յուրաքանչյուր ոլորտում։

Դասընթացներ

Թումոյում գործում են դասընթացներ բոլոր 14 կրթական ոլորտներում։ Սկսնակ, միջին և առաջադեմ դասընթացները ավարտվում են անհատական կամ խմբային նախագծերով, որոնցից յուրաքանչյուրը տեղադրվում է մասնակցի պորֆոլիոյի մեջ, իսկ երբեմն ուղարկվում է մրցույթների և փառատոնների կամ հրապարակվում է առցանց հարթակներում։

Աշխատարաններ

Աշխատարանները կարճատև ծրագրեր են՝ անցկացվող ոլորտի առաջատար մասնագետներ կողմից: Ամեն տարի 100-ից ավելի մասնագետներ աշխարհի տարբեր ծայրերից գալիս են Թումո կամավոր սկզբունքով աշխատելու թումոցիների հետ իրական նախագծերի վրա: Աշխատարանը կարող է տևել ինչպես երկու շաբաթ, այնպես էլ մի քանի ամիս։

Թումո շավիղը

Թումոյի նորարարական «Շավիղ» հարթակը ամփոփում է բոլոր դասընթացները, աշխատարաններն ու վարժանքները մեկ անձնական ուսումնական ծրագրի մեջ: Ուսումնական ծրագիրը մշտապես թարմացվող ժամանակագրություն է, որը ներառում 2 և ավելի տարվա շավիղ: Այն առաջարկում է Թումոյի ծրագրով անցնելու լավագույն ուղին յուրաքանչյուր ուսանողի համար և մշտապես հարմարեցվում է պատանու արագությանն ու հետաքրքրություններին: Պատանիները՝ իրենց գրանցած զարգացմանը,  առաջադրանքների կատարմանն ու մակարդակների հաղթահարելուն  զուգահեռ, լրացնում են սեփական պորտֆոլիոն, որը և հանդիսանում է իրենց գիտելիքները ապացուցող դիպլոմը: