Կոդավորիր երաժշտական գործիքներ

Սովորիր համատեղել անալոգային երաժշտությունը թվային գործիքների հետ՝ կոդավորելով գոյություն ունեցող երաժշտական գործիքները և ստեղծելով նոր հնչյունային փոխազդեցություններ։

Հայկ Արմենը վերադառնում է Թումո՝ սովորեցնելու քեզ հին և նոր  մեթոդների համատեղումը։ Դու կմիացնես երաժշտական գործիքները էլեկտրոնային սարքավորումների, այդ թվում՝  RaspberryPi-երի և պոտենցիոմետրերի, ինչպես նաև կաշխատես այլ ծրագրերի հետ։ Առավելագույնին կհասցնես երաժշտական արտահայտությունը, ինտերակտիվությունը և փորձարարությունը։ Օգտագործելով հասանելի գործիքներ` կկարողանաս փորձարկումներ կատարել և արագորեն ստեղծել ինտերակտիվ ձայնային ստեղծագործություններ, որոնք կամփոփես երաժշտական նախագծում։

Նախապայման՝ Ծրագրավորում II

Աշխատարանը տեղի կունենա Թումո Ստեփանակերտում ապրիլի 22-ից մայիսի 3-ը՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։