Կինոյի պատմություն
Հայտնի կինոքննադատ, “Ոսկե Ծիրան” միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ Պաբլո Գարսիա Կոնդեն կվարի աշխատարան, որի ընթացքում կբացահայտես ֆիլմարտադրության ու կինոյի պատմության բոլոր գաղտնիքները։
Աշխատարանի ընթացքում կդիտես հին ու նոր ֆիլմեր՝ բացահայտելով ամենաճանաչված ռեժիսորների ստեղծագործական ուղին ու աշխատելաոճը։ Կքննարկես կինոյի պատմության ամենաֆանտաստիկ, ռոմանտիկ, զվարճալի և նույնիսկ սարսափելի հատվածները, վերլուծելով դրանց ոճը, պատմության ստեղծման ընթացքն ու ընդլայնելով աշխարհայացքդ կինոարվեստում։
Նախապայման՝ Ֆիլմարտադրություն I
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում, հունվարի 31-ից փետրվարի 26-ը՝ երեքշաբթի և հինգշաբթի՝ 15.30 – 17.30։