Թումոն կենտրոններ ունի Երևանում, Դիլիջանում, Գյումրիում և Ստեփանակերտում, իսկ շուտով դրանց կմիանան ևս երկուսը Կողբում և Մասիսում։ Այս տարի իր աշխատանքը սկսեց Թումո Փարիզը, իսկ Բեյրութի կենտրոնն իր դռները կբացի ուսանողների առաջ շատ շուտով:

0 կենտրոն
0 ուսանող
0 ամսական դասընթաց
0 Թումո շրջանավարտ

Գործընկերներ

Հայաստանի կենտրոնական բանկի հետ համագործակցությունը մեկնարկել է 2013-ին՝ Դիլիջանում Թումոյի բացման շրջանակներում։ Թումո Դիլիջանը գտնվում է քաղաքի կենտրոնական գրադարանի շենքում, և մենք այժմ աշխատում ենք ՀԿԲ-ի հետ՝ ընդլայնելու Դիլիջանի ծրագիրն ու շրջակա բնակավայրերից ավելի շատ պատանիների ընդգրկելու ուղղությամբ։
1906 թվականին հիմնադրված Հայաստանի բարեգործական ընդհանուր միության նվիրված է Հայաստանում և ամբողջ աշխարհում կրթական, մշակութային և հումանիտար ծրագրեր իրականացնելուն։ ՀԲԸՄ-ի և Թումոյի համագործակցության արդյունքում բացվել են Թումո կենտրոններ Գյումրիում և Ստեփանակերտում՝ հասնելով 3000 ուսանողների։
Կողբ հիմնադրամի հետ համագործակցության, ինչպես նաև Բուենոս Այրեսից Էկսերթյան, Սիմսիրողլու և Դերեջյան ընտանիքների աջակցության շնորհիվ ներկայումս ևս մի Թումո կենտրոն կառուցվում է Կողբում։ Այն նախատեսված կլինի Հայաստանի հյուսիս-արևելքում բնակվող մոտ 1000 ուսանողի համար։