Ծանոթացում Autodesk Fusion 360-ի հետ
Թումոցի, մենք հիանալի նորություն ունենք քեզ համար։ 3D Print Yerevan-ի համահիմնադիր, ինժեներական նախագծման մասնագետ Գևորգ Հարությունյանը վարելու է աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ծանոթանալու և ուսումնասիրելու 3D մոդելավորման ու ինժեներական նախագծման համար նախատեսված ամենանորարական և պահանջված ծրագրերից մեկը՝ Autodesk Fusion 360-ը։
Աշխատարանի ընթացքում կուսումնասիրես ծրագրի ամենակարևոր հնարավորությունները և դասընթացի վերջում կկարողանաս հմտորեն օգտագործել այն՝ մեկ տիրույթում գաղափարդ հասցնելով էսքիզային վերջնական տեսքի։
Նախապայման՝ 3D Մոդելավորում II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում փետրվարի 18-ից մարտի 7-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30 – 19․30։