Լրացված իրականություն և Նոր Մեդիայի արվեստը
Փնտրո՞ւմ ես ստեղծարար գաղափարներդ արտահայտելու նոր տարածություններ։ DAH Project-ի հիմնադիրներ Մոհսեն Հազրատին և Միլադ Ֆորուզանդեն կվարեն լրացված իրականության (AR) և Նոր մեդիայի արվեստի աշխատարան։
Դու հնարավորություն կունենաս ուսումնասիրելու թվային արվեստի ներկայացման տարբեր հարթակներ, այդ թվում՝ լրացված իրականությունը։ Օգտագործելով 3Ds Max և Unity 3D միջավայրերը, ինչպես նաև սովորելով Vuforia փաթեթը՝ կհմտանաս լրացված իրականության տեխնոլոգիաներում և զրոյից կստեղծես ինտերակտիվ հավելվածներ։ Աշխատարանի ավարտին կունենաս լրացված իրականության պատրաստի նախագիծ, որը կներկայացնի հայկական մշակույթը։
Դիմիր՝ ուղարկելով քո կողմից ստեղծված և քեզ ներկայացնոս ստեղծարար GIF workshops@tumo.org հասցեին (վերնագրի հատվածում նշիր «AR and New Media Art»)։
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հոկտեմբերի 3-ից 27-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 16․00-19․00։