Ինչպե՞ս ստեղծել անիմացիա. Գարի Շվարց

Հե՜յ թումոցի,

Հայտնի անիմատոր և մեր սիրելի դասընթացավար Գարի Շվարցը վերադառնում է Հայաստան՝ անիմացիայի աշխատարան վարելու։ Աշխատարանի սկզբում դու կկենտրոնանաս անիմացիայի շրջանների և մետամորֆոզների վրա: Ապա կհամագործակցես ընկերներիդ հետ՝ ստեղծելով անիմացված կադրեր ձեր իսկ նկարներից: Պատրաստի կադրերը կնկարահանվեն և կմիանան մեկ ամբողջական հոլովակի մեջ՝ ստանալով վերջնական տեսք, և աշխատարանի ավարտին կունենաս պատրաստի կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ։

Նախապայման՝ Անիմացիա I կամ Նկարչություն I

Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հոկտեմբերի 8-ից 26-ը, երկուշաբթիից ուրբաթ՝ 15․30-19․30։