Թվային սյուրռեալիզմի աշխատարան
Երբևէ մտածե՞լ ես անսովոր և աբսուրդ գաղափարնդերդ վիզուալիզացնելու մասին։ Թվային արտիստ և նկարազարդող Սոնա Աբգարյանը կվարի աշխատարան, որի ընթացքում դու հնարավորություն կունենաս ինքդ ստեղծել սյուրռեալիստական նկարներ։
Կուսումնասիրես սյուրռեալիզմը և արվեստագետներին՝ 1920-ականներից մինչ այսօր և կսովորես նկարազարդման տարբեր եղանակներ։ Կխորասուզվես երազներիդ մեջ, կհայտնվես տրամաբանության հակառակ կողմում և կսկսես մշակել կոնցեպտներ քո աշխատանքների համար։ Գաղափարներդ հստակեցնելուց հետո կսկսես նկարազարդել դրանք և աշխատարանի ավարտին կունենաս ավարտուն սյուրռեալիստական աշխատանքներ։
Նախապայման՝ Նկարչություն II
Աշխատարանը տեղի կունենա Թումո Երևանում հոկտեմբերի 9-ից 26-ը, երեքշաբթիից ուրբաթ՝ 15․30-19․30։