Թումո Ստեփանակերտի կինոման Էդուարդ Օհանյանը

Թումո Ստեփանակերտի կինոման Էդուարդ Օհանյանը

Ֆիլմերի սիրահար 16-ամյա թումոցի Էդուրադ Օհանյանը կարծես հեղինակային կինոյից «փախած կերպար» լինի: Նա Թումո Ստեփանակերտի «վետերաններից» է:

Էդուարդը խոստովանում է, որ Թումո սկսել է հաճախել քույրիկի խորհրդով: «Սկզբում գաղափար չունեի, թե ինչ եմ սովորելու Թումոյում: Իմ ուշքն ու միտքը ֆիլմեր նկարելն էր», — պատմում է թումոցին:

Էդուարդը վաղ հասակից տարվել է ֆիլմերով, իսկ 7 տարեկանում, երբ նրան նվիրեցին առաջին տեսախցիկը, նա առանց դադարի ինչ տեսնում` նկարում էր: «Թումոյում բացի գործնական հմտություններից ես համաշարհային կինոյի ստեղծման պատմույթյանը ծանոթացա, ինչը ինձ էլ ավելի սիրել տվեց կինոարվեստն ու դրա հետ կապված ոլորտները», — ասում է Էդուրադը, ով Թումոյում սկսեց ուսումնասիրել լուսանկարչություն ու շարժական գրաֆիկա:

Նոր մեդիայի դասընթացն էլ Էդուրադին օգնեց հաղթահարել հարցազրույց վարելու կաշկանդվածությունն ու մտավախությունները: «Ես էլ չնկատեցի, թե ինչպես սկսեցի ազատ հարցազրույցներ անել իմ դոկումենտալ ֆիլմերի համար», — խոստովանում է նա:

Էդուարդը նաև կինոփառատոնների մեծ սիրահար է: Նա առիթը բաց չի թողնում համատեղել հաճելին օգտակարի հետ: Նա արդեն հասցրել է լինել հայաստանյան, ռուսաստաանյան և վրացական մի շարք կինոփառատոների: «Շատ եմ ուզում մի օր Ատոմ Էգոյանի հետ թեյել ու խոսել կինոյի մասին: Նրա խորհուրդներy, անկասկած, ինձ շատ կօգնեին», — անկեղծանում է Էդուրադը:

ՄԻ ՓԱՍՏ
Էդուարդն ասում է, որ իր ամենաթույն գաղափարները քնելիս են ծագում: Դրա համար նա ձայնագրիչ է պահում բարձի տակ:

Like
Like Love Haha Wow Sad Angry