Թումո Կողբը հիմքերը դրվեցին​​

Թումո Կողբը հիմքերը դրվեցին​​
Խիտ անտառներով ծածկված և հետաքրքրասեր պատանիներով բնակեցված Կողբ գյուղը գտնվում է Տավուշի մարզում ու սահմանակցում է Վրաստանին և Ադրբեջանին։ Կողբում նաև գործելու է Թումոյի նոր կենտրոնը, որի շինարարության պաշտոնական մեկնարկը տրվեց հենց այսօր։

Կողբում Թումո բացելու երազանքները իրական դարձան Կողբ Հիմնադրամի հետ համագործակցությամբ, Ucom-ի և Mission Enfance-ի​ ​աջակցությամբ, ինչպես նաև Արգենտինացի բարերարներ՝ Բողոս Էկսերթսյանի, Գրիգոր Սիմսիրողլուի և Նշան Դերեթջյանի ներդրումների շնորհիվ։

4998 - Թումո Կողբը հիմքերը դրվեցին​​

Կենտրոնը կկարողանա ընդունել 600-1000 պատանիների Կողբից, ինչպես նաև հարևան Նոյեմբերյանից և Բերդավանից։ Այդքան շատ պատանիների ներգրավումը պահանջում է համապատասխան տարածք​, ու​ այդ ամենը​, իհարկե, մտածված է։ Թումո​ ​Կողբ կենտրոնի դիզայնը ներառում է դասընթաց​ներ​ի սենյակներ, ինքնուսուցման հարթակ, ձայնագրման ստուդիա, կինոդահլիճ և բացօթյա տարածք մարզական և ժամանցային գործունեության համար։

5000 - Թումո Կողբը հիմքերը դրվեցին​​

Ինչպես բոլոր մնացած Թումոները՝ Թումո​ ​Կողբը ​նույնպես ​կլինի անվճար և բաց 12-18 տարեկան բոլոր ուսանողների համար​։ Դրա ուսանողները ​կ​ուսումնասիրե​ն​​ Թումոյի բոլոր 4 ​կրթական ​ուղղությունները և լրացուցիչ հմտությունները​՝ սկսած կայքերի մշակումից և ֆիլմերի ստեղծումից մինչև ռոբոտաշինություն և 3D մոդելավորում։ Նրանք նաև հնարավորություն ​կունենան մասնակցել ​ավելի ​կարճաժամկետ աշխատարաններին, որոնք դասավանդվում են միջազգային մասնագետների կողմից, ովքեր ​կամավորական հիմունքներով ամբողջ աշխարհից Հայաստանի Թումոներ են գալիս՝ իրենց հաջողության գաղտնիքներով կիսվելու թումոցիների հետ։ ​Կենտրոնում նաև անցկացվելու է Թումո Բանակ ծրագիրը, որի շրջանակներում մոտակա զորամասի ժամկետային զինծառայողները նույնպես կհմտանան Թումոյի ոլորտներում։

5002 - Թումո Կողբը հիմքերը դրվեցին​​

Բացման արարողությանը մասնակցե​ցին​ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ​Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, Թումոյի ​գործադիր տնօրեն Մարի Լու Փափազ​ե​անը, Կողբ հիմնադրամի նախագահ Արմեն Բարսեղյանը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և տեղական դպրոցների,ինչպես նաև ​զորամասի ներկայացուցիչները։

5004 - Թումո Կողբը հիմքերը դրվեցին​​
Բոլոր ներկաներից ամենա​հուզվածը ապագա ​թ​ումոցիներն էին,ովքեր եկել էին իրենց կենտրոնի շինարարական աշխատանքների մեկնարկին​ մասնակցելու։ 14 տարեկան Անի​ Մարտիրոսյանը ​Թումոյի ուղղություններից ​2​-ով՝​ անիմացիա​յով​ և ռոբոտաշինությ​ամբ է ամենաշատը հետաքրքրված​։ «Ես ունեմ երկու երազանք և անհամբեր սպասում եմ դրանց իրականացնելը Թումո​ ​Կողբում։ ​Ուզում ​եմ ստեղծել իմ սեփական անիմացիան,​ ​ինչպես նաև ստեղծել ռոբոտներ,​ ​որոնք կկարողանան ծառայել ​հայկական ​բանակին»։

Թումոյի մնացած ապագա ուսանողները նույնպես արտահայտեցին իրենց ցանկություններն ու երազանքները կապված կենտրոնի հետ։ Պատանիները իրենց բոլոր մաղթանքները գրանցեցին և տեղադրեցին տուփի մեջ, որը ավելի ուշ դրվեց շենքի հիմքում։

​Մենք այսօր շատ խոսեցինք երազ​անքների մասին։ Բայց այս բոլոր երազանքները ​սկսվեցին իրականացվել հենց այն պահից, երբ դրվեց Թումո Կողբ կենտրոնի շինության առաջին քարը։

Like
Like Love Haha Wow Sad Angry