Թումոյի բասկետբոլիստները ազգային հավաքականից

Թումոյի բասկետբոլիստները ազգային հավաքականից

Բակի բասկետբոլից Թումոյի դաշտ, իսկ հետո արդեն միջազգային մրցումներ ու պրոֆեսիոնալ խաղեր: Արդեն երեք տարի է, ինչ Թումո Երևանի բասկետբոլի մարզումներին միացնում է տարեկան 300-ից ավելի ուսանող ուսանող: Նրանց մի մասը շարունակում է հետաքրքրությունը պրոֆեսիոնալ սպորտի ոլորտում. «Թումոյում երկու տարի սովորում էի, երբ սկսեցի բասկետբոլ պարապել: Առաջին վարումս ստեղ է եղել` ընկ. Նարեկի հետաքրքիր վարժություններով ու աչքերը փակ մարզումներով», պատմում է թումոցի ու արդեն Հայաստանի մինչև 16 տարեկանների ազգային թիմի բասկետբոլիստ Նարեկ Սարգսյանը:

 

2 - Թումոյի բասկետբոլիստները ազգային հավաքականից

Մեկ այլ թումոցի Էլեն Շահինյանն էլ պատմում է. «Որ ընդունվեցի Թումո, բասկետբոլի ու ֆուտբոլի թիմի մասին լսեցի ու եկա: Սկզբում շիթ գցելն էինք սովորում, հետո երկու քայլը, որից էլ ամեն ինչ սկսվեց. սեր երկու քայլից»: Թումոյի բասկետբոլի մարզումների ձմեռային արձակուրդներին, կարոտելով սիրելի սպորտը, Էլենը միացավ ԽՄՕՄՄ-ին: Իմանալով բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականի թիմի համալրումների մասին, նա իր համար նպատակ դրեց` միանալ թիմին, ու դրա համար անդադար մարզվում էր. «Երբ մարզիչս հարցրեց իմ հասակի ու մարզահագուստի չափսերի մասին, հասկացա, որ շանսեր կան ու բախտը ժպտում է»: Հենց այսպես էլ նա դարձավ թիմի անդամի թեկնածու:

Բասկետբոլիստին հատուկ այն միֆական արտաքինը իրականություն է այս թումոցիների դեպքում. Նարեկը 15 տարեկանում 181 սմ հասակ ունի, իսկ Էլենը՝ 175: Նման տվյալներով, իհարկե, մասնագիտության ընտրությունը ակնհայտ է թվում. «Սպորտից կարևոր բա՞ն», ասում է Նարեկը: Այ իսկ Էլենն այդքան էլ համոզված չէ. Թումոյում անիմացիայի ու խաղերի ստեղծման դասընթացներ անցած բասկետբոլիստը որոշել է ծրագրավորող կամ վեբ դիզայներ դառնալ:

 

3 - Թումոյի բասկետբոլիստները ազգային հավաքականից

ՄԻ ՔԱՆԻ ՓԱՍՏ

Գուշակեք, թե Նարեկը բասկետբոլի հետ զուգահեռ (իհարկե, մի քիչ հետ մնացող դիրքերում) ի՞նչն է հետաքրքրություն ունի: Խոհարարությունը։ Այո, նրա տարերքը զանազան ուտեսներ ոչ միայն պատրաստելն է, այլ նաև հենց ուտելը: Սակայն պարադոքսներն այսքանը չեն. Նարեկը սիրում է ուտել ֆասթ ֆուդ ու պատրաստել եվրոպական խոհանոցի ուտեստներ:

Իսկ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոլեջի աշակերտ Էլենն իր համար վերջերս բացահայտել է Շոպենի «մոգական ուժը»: «Վերջերս երկրաչափություն մենակ դասական երաժշտության ներքո եմ անում», ասում է նա: Չնայած բասկետբոլի նկատմամբ մեծ սիրուն` Էլենը սահմանափակվում է միայն խաղալով ու մրցումներ նայել այդքան էլ չի սիրում։

4 - Թումոյի բասկետբոլիստները ազգային հավաքականից

Like
Like Love Haha Wow Sad Angry